«Հայաստանի Հանրապետության կառավարման կարգը. արդյո՞ք անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ» խորագրով փորձագիտական քննարկում

2021թ․ հոկտեմբերի 13-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր «Հայաստանի Հանրապետության կառավարման կարգը. արդյո՞ք անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ» խորագրով փորձագիտական քննարկում։ Քննարկման բանախոսներն էին Հայկ Մարտիրոսյանը՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն իրավական հարցերով փորձագետ և Անահիտ Մանասյանը՝ ի.գ.թ., ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։ Բացման խոսքով հանդես եկավ և հանդիպումը վարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]