Հայտարարություն՝ ԱԺ-ում լրագրողների իրավունքների սահմանափակումների ու խախտումների մասին

2021 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած միջադեպը զուգորդվեց խորհրդարանի նիստերի դահլիճի օթյակից ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին հեռացնելով: Համանման գործողություն էր տեղի ունեցել նաև օգոստոսի 11-ին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով օրենսդրի նիստի հեռարձակումը դադարեցվեց, իսկ օթյակում գտնվող լրագրողներին ԱԱԾ աշխատակիցները հեռացրեցին, որի պատճառով լրագրողները չկարողացան լուսաբանել […]

Ադրբեջանական ագրեսիային համապատասխան արձագանք տալու վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված կոչ

25-ը օգոստոսի 2021 թ. Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը: Այդ իսկ պատճառով կոչով դիմում ենք միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, […]

Հայտարարություն Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։ Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասն, ըստ տարածքի բնակիչների և նրանց փաստաբանի տվյալների, սեփականաշնորհվել է […]