Դատարանը վերացրեց կորոնավիրուսային հիվանդությամբ մահվան հիմքով հարուցված քրեական գործի անօրինական կասեցումը

2021թ. օգոստոսի 20-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մ. Մակյան) որոշում է կայացրել պարտավորեցնելու վարույթն իրականացնող մարմնին վերացնելու ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Պետրոսյանի կողմից 29.12.2020թ. կայացված «քրեական գործով վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված՝ Ա. Հ.-ի […]

Հայտարարություն՝ ԱԺ-ում լրագրողների իրավունքների սահմանափակումների ու խախտումների մասին

2021 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում պետական պահպանության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած միջադեպը զուգորդվեց խորհրդարանի նիստերի դահլիճի օթյակից ԱԱԾ ծառայողների կողմից լրագրողներին հեռացնելով: Համանման գործողություն էր տեղի ունեցել նաև օգոստոսի 11-ին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով օրենսդրի նիստի հեռարձակումը դադարեցվեց, իսկ օթյակում գտնվող լրագրողներին ԱԱԾ աշխատակիցները հեռացրեցին, որի պատճառով լրագրողները չկարողացան լուսաբանել […]

Ադրբեջանական ագրեսիային համապատասխան արձագանք տալու վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված կոչ

25-ը օգոստոսի 2021 թ. Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. պարբերաբար հրահրում է ռազմական բախումներ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը: Այդ իսկ պատճառով կոչով դիմում ենք միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, […]

Հայտարարություն Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։ Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասն, ըստ տարածքի բնակիչների և նրանց փաստաբանի տվյալների, սեփականաշնորհվել է […]

Վճռաբեկ Դատարանը որոշում է կայացրել մերժել վարույթ ընդունել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը

2021թ. Հուլիսի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մերժել վարույթ ընդունելու ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23․03․2021թ․ որոշման դեմ՝ ըստ հայցի Հասմիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017թ. ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքում ներկայացված […]

Զեկույց․ՀՀ-ում «Կովիդ 19» համավարակի ազդեցությունը ազատազրկումների ընտրության պրակտիկայի վրա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացվել է ուսումնասիրություն «Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում «Կովիդ 19» համավարակի ազդեցությունը ազատազրկումների ընտրության պրակտիկայի վրա» թեմայով։ Ուսումնասիրվել են ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի հակազդման գործընթացն ու յուրահատկությունները Կովիդ-19-ին՝ կարևորելով հատկապես ազատազրկմանն այլընտրանք խափանման միջոցների ու պատժատեսակների կիրառման պրակտիկան։ Առանձին ուշադրություն է դարձվել նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկային, […]