Վերաքննիչ վարչական դատարանը վերահաստատել է Ոստիկանության կողմից Հայցվորի իրավունքների խախտումը

2021թ․ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշում է կայացրել 2016 թ. հուլիսի 17-ին Լ․ Բարսեղյանի ազատ տեղաշարժվելու, կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու /խաղաղ հավաքների ազատության/ նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտման ձևով դրսևորված ՀՀ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ոստիկանության կողմից […]

ԻՊԱՍԸ վարչական դատարանում վիճարկում է ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց օգտագործման հատկացումը ՌԴ անվտանգային դաշնային ծառայությանը

2021թվականի հունիսի 7-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից բողոք է ներկայացվել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Կառավարության՝ վերջինիս 27.05.2021 թվականի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» թիվ 876-Ա որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ և 3-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վարչական դատարանի 16 հունիսի 2021 թվականի […]