ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉ

Հունիսի 19, 2021թ․ Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս,  արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։ Այն ուղեկցվեց քաղաքական մրցակիցներին ամեն գնով վարկաբեկելու, վիրավորելու, հասարակության աչքում նրանց ոչնչացնելու անթաքույց ու աննախադեպ դրսևորումներով, սուտ ու կեղծ տեղեկությունների, ապատեղեկատվության, վիրավորանքի, ատելության խոսքի տարածմամբ։ […]