ՔՀԿ Հայտարարություն․ԱՆՀԱՊԱՂ դիմել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային: 2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։ Ընդ որում, խմբավորումները զինված են և կիրառում են հրաձգային զինատեսակներ՝ սկզբնական շրջանում իրականացնելով օդ կրակոցներ, իսկ […]

Զեկույց․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ դատական գործերի ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեմ բերված […]

ՔՀԿ հայտարարությունը եռակողմ բանակցությունների վերաբերյալ

2021 թվականի մայիսի 20-ին ՀՀ կառավարության նիստին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եռակողմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ձեռք են բերվել նախնական համաձայնություններ մի շարք լուծումների վերաբերյալ, որոնք, ըստ Փաշինյանի, «100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»: 2020 թվականի արցախյան պատերազմից և, մասնավորապես, նոյեմբերի 9-ից ի վեր Նիկոլ Փաշինյանը […]

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին

2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով պետական սահմանը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, ներխուժել են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք՝ որոշ հատվածներում խորանալով  մինչև 3․5 կիլոմետր: Նշված տարածքի՝ Հայաստանի Հանրապետության անվիճելի մաս լինելը հաստատված է ոչ միայն պաշտոնական Երևանի հրապարակած տեղեկությունների, այլև անկախ լրատվամիջոցների փաստահենք հրապարակումներով: Կարևոր է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը […]

Տեսանելի ջանքեր, անտեսանելի արդյունքներ․ ինչ կփոխեն մասնագիտացված դատավորները» թեմայով քննարկում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը մասնակցել է Factor TV-ի եթերում «Տեսանելի ջանքեր, անտեսանելի արդյունքներ․ ինչ կփոխեն մասնագիտացված դատավորները» թեմայով քննարկմանը։ Հ․ Հարությունյանը կարևորել է քաղհասարակության ձայնը լսելի դարձնելու հարցը, նշելով, որ բավականին մեծ բաց է առաջացել իշխանություն-քաղհասարակություն երկխոսության մեջ։ Նա արձանագրել է, որ բոլոր փոփոխությունները, որոնց մասին խոսվում է, քաղհասարակության […]