Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը

2021թ. մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ ըստ հայցի Հասմիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017թ. ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատաuխան բազմակողմանի, […]