Վարչական դատարանի վճիռը՝ սահմանված ժամկետում վարչական ակտն չընդունելու հետևանքով վնասի հատուցում տրամադրելու վերաբերյալ

2021թ. ապրիլի 6-ին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել բավարարել Լ. Միլիտոնյանի հայցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և պարտավորեցնել նախարարությանը` օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարելու հիմքով Լ. Միլիտոնյանին տրամադրել 1.367.000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում ստանալու իրավունք տվող փաստաթուղթը: Լ. Միլիտոնյանի շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների […]

ԲԴԽ դերը վերջին զարգացումների համատեքստում. Հասմիկ Հարությունյան

Իրավաբան Հասմիկ Հարությունյանը հոդված է գրել վերջին զարգացումների համատեքստում ԲԴԽ դերի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Բարձրագուն դատական խորհուրդը, որպես դատական իշխանության ինքնակառավարման մարմին, ստեղծվել է կարևորագույն մի նպատակով՝ դատարանների ու դատավորների անկախության ապահովում։ Արձանագրենք, որ սահմանադրական նման մարմին Հայաստանում ձևավորվեց միայն 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո, մինչ այդ, որպես այդպիսին գործող մարմին ՀՀ-ում չի եղել։ Առաջին […]

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը

2021թ. մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ ըստ հայցի Հասմիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի 2017թ. ապրիլի 2-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատաuխան բազմակողմանի, […]

«Օրենքն ուղղակի չեզոքացնում է քրեական դատավարության հիմնարար սկզբունքները»

Այսօր առավոտյան Արմեն Սարգսյանի գրասենյակը հայտարարություն տարածեց այն մասին, որ նախագահը որոշել է դիմել ՍԴ՝ «Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սարգսյանի դիտարկմամբ՝ օրենքն առերևույթ հակասում է Սահմանադրությանը․ «Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության […]

ԿԱՐԾԻՔ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԱԾ կողմից շրջանառության մեջ է դրվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն, ըստ էության, անպատասխան է թողնում տեղեկատվության՝ գաղտնիության կամ հասանելիության սահմանափակման չափանիշների սահմանման սկզբունքներն ու դրանց համակարգային լուծումները։ Բացի վերոնշյալ խնդիրների վերաբերյալ իրավակարգավորումների բացակայությունը, ներկայացված նախագիծը պարունակում է բազմաթիվ հակասական, իրավաբանական տեխնիկայի կանոններին հակասող ձևակերպումներ։ 21-րդ դարում տեղեկատվության հասանելիության հնարավորությունների, […]

Դատարանը բավարարել է Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ կազմակերպության իրավաբանների միջնորդությունը

2021թ․ մարտի 9-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացված խտրականության հիմքով սեփականության իրավունքի խախտման ճանաչման և ոչ նյութական վնասի հատուցման պահանջների վերաբերյալ ներկայացված ՀՀ սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը բավարարել։ Դեռևս 2019 թ. դեկտեմբերին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները ՝ 4 անձանց անունից հայցադիմումներ […]

Ադրբեջանը ոչնչացնում է իր վերահսկողության տակ հայտնված հայկական ժառանգության օբյեկտները

Մենք՝ քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ, հղում կատարելով Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրին, Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիային և կից երկու արձանագրություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևին, դատապարտում ենք Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության դիտավորյալ վնասումը և ոչնչացումը 2020 թվականի […]