ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին

2021 թ․ մարտի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Մեդիա Կենտրոնում մասնակցել է ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին առցանց քննարկմանը։ Քննարկմանը անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերին: Հ․ Հարությունյանի գնահատմամբ՝ ներկայացված վերջին փոփոխությունների […]

Կարծիք «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից 2021թ. մարտի 11-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է, որ «յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված […]

«Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվո՞ւմ են․ տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Վահե Հարությունյանը մտահոգված է՝ քրեակատարողական ոլորտի հետ կապված 2017 թվականից ի վեր եղած համակարգային խնդիրները դեռ լուծված չեն: «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվո՞ւմ են. տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ Վահե Հարությունյանը փաստեց՝ ՄԻՊ-ն այս խնդիրները մշտապես արձանագրել է ու ասաց. «Խնդիրն ունի պարբերական […]

Հայտարարություն. Արտահերթ ընտրությունների անցկացում միայն փոփոխված օրենսգրքով

2018թ․ հեղափոխության օրերին որպես հանրային պահանջ է ձևակերպվել, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վերահաստատվել է, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրող և չարաշահումների լայն հնարավորություններ ստեղծող ընտրական օրենսգիրքը պետք է  փոխվի։ Այդ բարեփոխման խոստումն ու պարտավորությունն ամրագրվել է նաև ՀՀ Կառավարության ծրագրում և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020թ. նոյեմբերի 18-ին հրապարակած […]

ԿԱՐԾԻՔ «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից 2021թ. փետրվարի 25-ին շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ: Կազմակերպությունը գտնում է, որ չնայած նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների և լրացումների նպատակին, այն է՝ […]

Վերաքննիչ Վարչական դատարանը բավարարել է Առողջապահության նախարարի հրամանների իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը Վարչական դատարանի կողմից ընդունելը մերժելու դեմ ներկայացված բողոքը

2020թ․ հոկտեմբերի 19-ին Ա․ Հայրապետյանի կողմից դիմում  է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի՝ թիվ 1795-Ա և թիվ 1239-Ա հրամանները մասամբ ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին։ Դիմումով վկայակոչված և վիճարկման առարկա հրամանները կարգավորել են մասնավորապես արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության […]

Օգտակար տեղեկատվություն հետպատերազմյան շրջանում փաստաթղթերի ձեռքբերման և աջակցության ծրագրերի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել է տեղեկանք, որտեղ ներկայացվել է օգտակար տեղեկատվություն հետպատերազմյան շրջանում փաստաթղթերի ձեռքբերման և աջակցության ծրագրերի վերաբերյալ: Օգտակար տեղեկատվություն հետպատերազմյան շրջանում փաստաթղթերի ձեռքբերման և աջակցության ծրագրերի վերաբերյալ

Զեկույց․ Քսենոֆոբիան Ադրբեջանում

Հայաստանի և Արցախի՝ մարդու իրավունքներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ ԻՊԱՍ-ը, հրապարակել են «Քսենոֆոբիան Ադրբեջանում» զեկույցը։ Զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարվում Ադրբեջանի Հանրապետությունում էթնիկ հայ ազգաբնակչության նկատմամբ ատելության, ագրեսիայի, հակահայկական դրսևորումների իրավիճակին ինչը Արցախի հայ բնակչության համար գոյապահպանական լուրջ վտանգներ է ստեղծում։ Զեկույցը հասցեագրված է միջազգային կազմակերպություններին՝ ներառյալ ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհուրդին, ՆԱՏՕ-ին, ԵԱՀԿ-ին […]