Վարչական դատարանը բավարարել է Ոստիկանության ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջը

2021թ․ փետրվարի 23-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Ա․ Ավագյանի) կայացրել է վճիռ, որով   պարտավորեցրել է Ոստիկանությանը ընդունել ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով Թեհմինե Ենոքյանին պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 500.000 ՀՀ դրամի չափով տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ։ Թ․ Ենոքյանի շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։ Դատարանը հաստատված է համարել, […]