Վարչական դատարանը բավարարել է Ոստիկանության ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջը

2021թ․ փետրվարի 23-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Ա․ Ավագյանի) կայացրել է վճիռ, որով   պարտավորեցրել է Ոստիկանությանը ընդունել ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով Թեհմինե Ենոքյանին պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 500.000 ՀՀ դրամի չափով տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ։ Թ․ Ենոքյանի շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։ Դատարանը հաստատված է համարել, […]

Հանդիպում դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների թեմայով

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ […]

ԱԱԾ-ն չի հարգում սահմանդրական կարգը. ՀԿ-ների Հայտարարությունը

2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ Սահմաանպահ զորքերը տարածեցին հայտարարություն, ըստ որի Սյունիքի մարզի անորոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ Ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը։ Սահմանապահ զորքերը, սակայն, ըստ տեղում աշխատող լրագրողների արժանահավատ պնդումների, նշված սահմանափակումները սկսել են կիրառել հայտարարությունից օրեր առաջ: Նախևառաջ, հարկ է արձանագրել, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահանջը իրավաչափ չէ: Հայաստանի օրենքները (այդ […]

ԻՊԱՍ-ն ընդդեմ ԱԳՆ-ի

2021թ․ փետրվարի 3-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2021թ․ հունվարի 25-ին ներկայացված հայցադիմումը ընդդեմ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ կազմակերպության կողմից հայցվող տեղեկատվությունն ամբողջությամբ տրամադրելու պահանջով։ 2020թ․ հունվարի 16-ին Կազմակերպությունը տեղեկատվության հարցում էր ներկայացրել ՀՀ կառավարությանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված հրադադարի, […]

ԻՊԱՍ 2020 թվականի գործունեության ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2020 թ․-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Սույն տարեկան հաշվետվության մեջ ներկայացված են կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում իրականացված գործողություններն ու դրանց արդյունքները, մարդու իրավունքների խախտումների դեպքերի արձանագրումը, փաստագրումը և պաշտպանությունը։ Ներկայացված են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարբեր ձևաչափերի միջոցառումներին կազմակերպության մասնակցությունը, ինչպես նաև ներգրավվածությունը դիտորդական […]