Հայտարարություն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարությամբ դատական համակարգի գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով առաջադրվեց դատավորների թվի ավելացման խնդիր։ Ռազմավարության ընդունումից հետո սակայն վերոնշյալ խնդրի լուծմանն ուղղված քաղաքականության հապաղումն առավել ակնառու դարձրեց դատական համակարգում առկա՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտող գործոնները։ Դրանցից կարևորագույնները տարիներ շարունակ քննվող գործերի քանակի աճի միտումն է, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ոտնահարման դրսևորումները։ Ավելին, […]