Արտաքին գործերի նախարարության պատասխանը ԻՊԱՍ-ի հարցադրումներին

2020 թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է  Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված հրադադարի, ռազմական գործողությունների ավարտի և կողմերի միջև նշված համաձայնագրի տարընկալման վերաբերյալ ներկայացված գրությանը:

Կազմակերպության կողմից ներկայացվել էին դիտարկումներ՝ ուղղված ռազմական դրության ավարտով պայմանավորված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից զբաղեցրած դիրքերի վերաբերյալ ծագած մի շարք խնդիրներին և դրանց հետ կապված հարցադրումներին։

Մասնավորապես՝

  • Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Կուբաթլու և Զանգելան շրջանների զբաղեցրած դիրքերում ծառայություն իրականացնող ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների և կամավորների նկատմամբ իրականացված հարձակողական գործողությունների վերաբերյալ, որի արդյունքում պահանջ է ներկայացվել դուրս գալ զբաղեցրած դիրքերից և նահանջել դեպի Հայաստանի Հանրապետության սահման: 
  • Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերում, Դիզափայտ բարձունքում տեղակայված Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի անձնակազմի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ի պատասխան՝ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսատանի Դաշնությունը  հետևողական են եռակողմ հայտարարության կետերով ստանձնած պարտավորությունների կատարման հարցում՝ այն համարելով տարածաշրջանում կայունացման  հիմանական նախապայման։ Բարձրացված հարցադրումների մասով նախարարությունը պարզաբանել է, որ ՀՀ վարչապետի կողմից արդեն իսկ տրվել են պատասխաններ հարցազրույցների, հայտարարությունների միջոցով և Անվտանգության խորհրդի ընթացքում։

Ինչ վերաբերում է կազմակերպության կողմից բարձրաձայնված կարևորագույն հարցադրումներին՝ իրավասու գերատեսչությունների կողմից տարածքային ու անվտանգային շահերի ապահովման ուղղությամբ կատարվող քայլերի, սահմանային բնակավայրերի պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովման վերաբերյալ և այլն, մնացել են անպատասխան:

Արտաքին գործերի նախարարության գրություն