Բավարարվել են ԻՊԱՍ կողմից ներկայացված դիմակ չկրելու վերաբերյալ երկու բողոքները

Արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված սահմանափակումները չպահպանելու, մասնավորապես՝ դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներ են կայացվել մի շարք քաղաքացիների նկատմամբ։ Վերջիններիս շահերի պաշտպանությունը իրականացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանները։ Վարչական իրավախախտման վերաբերյալ  արձանագրությունները կազմվել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով, այն է՝ արտակարգ իրավիճակի […]

ԻՊԱՍ դիտարկումները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2020թ.  դեկտեմբերի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կրկին շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։ Նախագծով նախատեսվում է պետական տուրքի գործող դրույքաչափերի զգալի բարձրացում։ Մասնավորապես, նախատեսվում է առանձին […]

Արտաքին գործերի նախարարության պատասխանը ԻՊԱՍ-ի հարցադրումներին

2020 թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է  Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված հրադադարի, ռազմական գործողությունների ավարտի և կողմերի միջև նշված համաձայնագրի տարընկալման վերաբերյալ ներկայացված գրությանը: Կազմակերպության կողմից ներկայացվել էին դիտարկումներ՝ ուղղված ռազմական դրության ավարտով պայմանավորված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից զբաղեցրած […]

Դադարեցնել ԱԱԾ քննչական դեպարտամենտի և ԱԱԾ քննիչի ապօրինի գործողությունները իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչ Լ․ Թաթոյանը ՀՀ քրեական օրենսգրքի «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք» որակմամբ 226 հոդվածի2-րդ մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները», որը կատարվել է «հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով»  քրեական գործ է հարուցել եզդիալեզու կայքերից մեկին «Մարդու իրավունքների […]

Տեղեկանք ռազմական դրության ժամանակահատվածում հայտարարված սոցիալական աջակցության վերաբերյալ

Սույն տեղեկանքը ներառում է ամփոփ տեղեկատվություն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կառավարությունների, հիմնադրամների, նախաձեռնությունների կողմից հայտարարված տարաբնույթ սոցիալական աջակցությունների վերաբերյալ, հղում կատարելով հայտադիմումներին, հայտարարություններին և նշելով կոնտակտային անձանց և կառույցների հեռախոսահամարները։ Տեղեկանքում ներկայացված են ինչպես արդեն մեկնարկած, այնպես էլ հայտարարված, սակայն դեռևս չմեկնարկած աջակցության ծրագրերը։ Տեղեկանք ռազմական դրության ժամանակահատվածում հայտարարված սոցիալական աջակցության վերաբերյալ

Հրատապ միջոցներ ձեռնարկելու կոչ՝ ՄԱԿ հատուկ զեկուցողներին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քացաքացիական անձանց և զինծառայողների սպանությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն քաղհասարակության մի շարք այլ կազմակերպությունների հետ հրատապ միջոցներ ձեռնարկելու կոչով դիմել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին՝  Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քացաքացիական անձանց և զինծառայողների սպանությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ։ Հրատապ միջոցներ ձեռնարկելու կոչ՝ ՄԱԿ հատուկ զեկուցողներին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քացաքացիական անձանց և զինծառայողների սպանությունների, խոշտանգումների և վատ […]