Դիտարկումներ․Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմվել են դիտարկումները՝ ՀՀ կառավարության կողմից 2020թ. նոյեմբերի 16-ի  թիվ 1799-Լ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը հաստատելու և 2020թ. նոյեմբերի 18-ին ընդունված Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 1813-Լ որոշումների վերաբերյալ։  Դիտարկումներ․ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգի վերաբերյալ

ԿՈՉ Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակելու, ինչպես նաև ադրբեջանական կողմից զինվորականների և քաղաքացիական անձանց աճյունները վերադարձնելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) նկատմամբ: 44-օրյա զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում էին Արցախի խիտ բնակեցված քաղաքային և գյուղական բնակավայրերը՝ օգտագործելով ծանր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային հրթիռային կրակի «Սմերչ» և «Գրադ» համակարգեր, ինչպես նաև մեծաթիվ անօդաչու թռչող սարքեր՝ հարձակումներում ուղղակիորեն թիրախավորելով քաղաքացիական անձանց, […]