Դիտարկումներ․Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմվել են դիտարկումները՝ ՀՀ կառավարության կողմից 2020թ. նոյեմբերի 16-ի  թիվ 1799-Լ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը հաստատելու և 2020թ. նոյեմբերի 18-ին ընդունված Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 1813-Լ որոշումների վերաբերյալ։  Դիտարկումներ․ Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգի վերաբերյալ

ԿՈՉ Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակելու, ինչպես նաև ադրբեջանական կողմից զինվորականների և քաղաքացիական անձանց աճյունները վերադարձնելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) նկատմամբ: 44-օրյա զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում էին Արցախի խիտ բնակեցված քաղաքային և գյուղական բնակավայրերը՝ օգտագործելով ծանր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային հրթիռային կրակի «Սմերչ» և «Գրադ» համակարգեր, ինչպես նաև մեծաթիվ անօդաչու թռչող սարքեր՝ հարձակումներում ուղղակիորեն թիրախավորելով քաղաքացիական անձանց, […]

Այլընտրանքային զեկույց ուղղված Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին

Սույն հաշվետվությունը ներկայացվել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության կողմից՝ Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի կողմից 102-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պարբերական զեկույցի վերանայմանն ընդառաջ։   Հաշվետվությունը ներկայացնում է էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից որդեգրած ռասսայական խտրականության և էթնիկական ատելության քաղաքականությունը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանն արժանացած և վերջիններիս կողմից որպես մտահոգիչ դիտարկված, ներառյալ նաև Կոմիտեի կողմից, […]

Նամակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույն հասանելի չափանիշին հասնելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին

As of 27 September 2020 and continuing today, Azerbaijan has launched a military attack which targets civilian populations and civilian infrastructure in Artsakh and different regions of Armenia, and which has resulted in civilian deaths, injuries, and displaced persons, fleeing from Artsakh to Armenia, where they are accommodated in hotels and with guest families. In […]

ՆԱՏՕ-ին ուղղված նամակ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից

2020թ․ հոկտեմբերի 14-ին մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դիմել էին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ՆԱՏՕ-ի Բրյուսելում Կովկասի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլինին, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսին եւ Հայաստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանություններին՝ կանխելու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական սրացմանն ուղղված գործողությունները: Չնայած հանցագործությունների և խախտումների ներկայացմանը՝ մինչ […]