«Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով քննարկում

2020թ. սեպտեմբերի 2-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ,  ՀՀ ԱՆ քերակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը Մեդիա Կենտրոնում մասնակցել է «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով քննարկմանը:

Հ. Հարությունյանի կողմից հանդիպմանը անդրադարձ է կատարվել դեռևս օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնության դեպքերին:

Վերջինս տեղեկացրել է, որ ՀՀ ԱՆ դիտորդական խումբ ահազանգ է ստացել, որին ի պատասխան խմբի անդամները անմիջապես այցելություն են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ուսումնասիրելուվ դեպքի մանրամասները և առանձնազրույցներ ունենալով դատապարտյալների հետ:

Այցի ընթացքում պարզվել է, որ դեռևս օգոստոսի 23-ին, ժամը՝ 9:00-ի միջակայքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այց է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ և խուզարկություն է կատարվել 4-րդ պատժախցում, որտեղ գտնվել են կալանավորված անձինք: Զննության ընթացքում հայտնաբերվել է անլար ականջակալներ, ինչից հետո տարբեր պատճառաբանություններ առաջ բերելով  կրկին այցելություն է իրականացվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ մոտ 10-12 հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից:

Երկրորդ այցը հիմնավորվել է այն փաստարկներով, որ առաջին այցի ընթացքում դատապարտյալների կողմից ցուցաբերվել է դիմադրություն  և նրանք չեն ենթարկվել ստորաբաժանման աշխատակիցների օրինական պահանջներին, այդ պատճառով աշխատակիցների կողմից կիրառվել է հատուկ միջոցներ և դատապարտյալները ենթարկվել են ֆիզիկական բռնության:

Ընդ որում այդ օրը 2-րդ խուզարկության ժամանակ այդ խցում որևէ արգելված իր չի հայտնաբերվել:

Խմբի կողմից արձանագրված փաստերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

Հ. Հարությունյանի  պնդմամբ՝ խմբում իրականացված 7-8 տարիների գործունեության ընթացքում անձամբ ինքը և իր գործընկերները նմանատիպ դեպքի ականատես չեն եղել, որ դատապարտյալները մարմնի տարբեր հատվածներում ունենան նման վնասվածքներ, արյունազեղումներ, սալջարդեր և այլն:

«Չլինելով բժիշկ կարելի էր արձանագրել, որ նման վնասվածքները կարելի էր ստանալ միայն բռնության արդյունում»-ասաց խմբի նախագահը:

Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության նշվել է, որ դատապարտյալներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և մատյանում արձանագրվել է, որ դատապարտյալները ընկել են մահճակալից :

Հասմիկ Հարությունյանը փաստեց, որ բժշկական մատյանում նշված տեղեկությունը, որ անձինք մահճակալից են ընկել, ինքնին անլուրջ է նման վնասվածքների պարագայում:

«Եթե տեղի է  ունենում քրեական ենթամշկույթի դեմ պայքար՝ ինքնին ներսում այդ մշակույթը այնքան գերակայող է, որը թույլ չի տալիս անձանց բարձրաձայնել իրենց  նկատմամբ կիրառվող բռնությունների մասին և այդ անձինք գտնվելով փակ հաստատությունում չունեն ֆիզիկական անվտանգության երաշխիքներ»- ասաց խմբի նախագահը:

Նրա կարծիքով նմանատիպ դեպքերը կարող են հանգեցնել նոր դրսևորումների և ձևավորել անպատժելիության մթնոլորտ:Սույն միջադեպի առնչությամբ իրավասու և ոլորտը համակարգող գերատեսչության կողմից պետք է միջադեպի հաջորդող օրերին տրվեին բացատրություններ՝ ոչ թե, որ պայքար է տարվում քրեական ենթամշակույթի դեմ, և կարող է առաջանալ հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն, այլ՝ ընդհակառակը, պետք է տրվեին չափազանց մանրամասն պարզաբանումներ և հիմնավորումներ՝

  • ի՞նչ դիմադրություն է ցույց տրվել անձանց կողմից,
  •  ինչքանո՞վ է հիմնավոր եղել 11 հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից ֆիզիկական բռնություն կատարելը,
  •  ինչպե՞ս է ընտրվել կոնկրետ 4-րդ խուցը,
  • ինչպե՞ս են ընտրվել այդ անձինք,
  • արդյո՞ք պահպանված է եղել համաչափության սկզբունքը:

Հ. Հարությունյանը արձանագրեց հետընթաց փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության, ազատարզրկված անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից և փաստեց, որ նմանատիպ իրավիճակը բնորոշ է եղել 2000-ականների սկզբին, և վերջին տարիներին նման դեպքեր չեն արձանագրվել:

Նրա կարծիքով քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է ընթանա համալիր մոտեցմամբ՝ կոնկրետ քայլերով, կադրային քաղաքականության, ընդհանուր մշակույթի, արժեքային համակարգի, սոցիալ-ինտեգրման փոփոխությունների, զբաղվածության երաշխիքների ստեղծմամբ որոնք կբացառեն ավանդական բռնի ուժի գործադրումը:

Հ. Հարությունյանը եզրափակելով իր խոսքը ասաց-«Կա շատ լուրջ ակնկալիք և պահանջ, որ նման դեպքերը չպետք է կրկնվեն ապագայում :