Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ  նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:  Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի […]

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Կազմակերպության շահառուի վճռաբեկ բողոքը

2020 օգոստոսի 24-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել թիվ ՎԴ/9251/05/19 գործով հայցվոր Աշոտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, ում շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը: 2019 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական և նյութական […]

Տեսահոլովակ.Վեթինգի հիմնական գաղափարը և դրա իրականացման անհրաժեշտությունը ՀՀ-ում

Չնայած 2019թ. մայիսին իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնվեց դատական համակարգում համընդհանուր վեթինգ իրականացնելու անհրաժեշտության մասին, ժամանակի ընթացքում կառավարությունը հրաժարվեց այդ քաղաքականությունից՝ հիմնականում ներկայացնելով վեթինգի բացասական հետևանքները Ալբանիայի փորձի հիման վրա: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության պատրաստած հոլովակը ներկայացնում է վեթինգի հիմնական գաղափարը, այլ պետությունների, և հատկապես՝ Ալբանիայի փորձն ու քաղած դասերը […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին

2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: ՀՀ արտգործնախարարը նույն առիթով հայտարարեց. «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը […]

Առաջարկություն ՀՀ-ում կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ

08.09.2020 Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից պատրաստվել և ներկայացվել են առաջարկություններ կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ։ Փաստաթուղթը մասնավորապես առաջարկում է կամավորական գործունեության (աշխատանքի) հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավադրույթները նախատեսել ՀՀ աշխատանքային նոր […]

Հայտարարություն Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ

05.09.2020 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի,  հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, ժողովրդավար, ազատ և արդար էին: Ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ […]

«Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով քննարկում

2020թ. սեպտեմբերի 2-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ,  ՀՀ ԱՆ քերակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը Մեդիա Կենտրոնում մասնակցել է «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով քննարկմանը: Հ. Հարությունյանի կողմից հանդիպմանը անդրադարձ է կատարվել դեռևս օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնության դեպքերին: Վերջինս տեղեկացրել է, […]