Հասմիկ Հարությունյանը ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում՝ որպես դատավոր չհանդիսացող անդամ

2020 թ. հուլիսի 31-ին կայացել է Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում քվեարկության արդյունքում ընտրվել են Սահմանադրական դատարանի դատավոր անդամ, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորվել են Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովների կազմը:

Ուրախ ենք տեղեկացնել, որ քվեարկության արդյունքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը  ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում՝ որպես դատավոր չհանդիսացող անդամ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ թիմը շնորհավորում է Հասմիկ Հարությունյանին հանձնաժողովի կազմում ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ գործունեություն և հաջողություններ: