ԻՊԱՍ-ը բողոքարկել է ԲԴԽ մրցութային հանձնաժողովի որոշումը կազմակերպության ներկայացուցչի թեկնածությունը Ընդհանուր ժողով ներկայացնելը մերժելու որոշման վերաբերյալ

2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին: Կազմակերպությունը, ունենալով երկարամյա փորձ և մասնագիտացված լինելով դատաիրավական ոլորտի մոնիթորինգի, դատական համակարգի գնահատման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման ծրագրերում, մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել մրցույթային հանձնաժողովին՝ առաջադրելով […]

Հասմիկ Հարությունյանը ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում՝ որպես դատավոր չհանդիսացող անդամ

2020 թ. հուլիսի 31-ին կայացել է Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում քվեարկության արդյունքում ընտրվել են Սահմանադրական դատարանի դատավոր անդամ, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորվել են Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովների կազմը: Ուրախ ենք տեղեկացնել, որ քվեարկության արդյունքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ […]