Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության խնդրին «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը: Ըստ նրա՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցն ավելի ճիշտ կլիներ նախ դրվեր հանրային քննարկման, հետո նոր հանձնաժողովում իրականացվեր այդ հարցի շուրջ քվեարկություն: Արաքս Մելքոնյանը նշեց, թե դեռևս […]
Month: August 2020
ՀՔԾ-ում քննելու են Ամուլսարի ակտիվիստի բողոքը
«Էկո բազմազանություն» նախաձեռնության անդամ Ռոբերտ Ֆիդանյանը Ամուլսարի համար բողոքի ցույցերի է մասնակցում: Օգոստոսի 6-ին՝ ժամը 17-ի սահմաններում նա մյուս բնապահպան ընկերների հետ կառավարության շենքի մոտ ցույց է արել՝ պարետի սահմանած բոլոր կանոնները, սոցիալական հեռավորությունը պահելով: Սակայն ոստիկանները նրան ու ընկերոջը բերման են ենթարկել՝ հակահամաճարակային անվտանգության կանոնները խախտելու համար: Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք տանելիս քաշքշել են, […]
Ակտիվիստը դիմել է ՀՔԾ
18-ամյա Ռոբերտ Ֆ.-ն պնդում է, որ ոստիկանական գործողությունների հետեւանքով խախտվել են իր իրավունքները։ «Էկո բազմազանություն» նախաձեռնության անդամ Ռոբերտը մեկն է այն ակտիվիստներից, ում ոստիկանները բերման են ենթարկել, երբ մասնակցել է Ամուլսարի համար ակցիաներին։ «Ա1+»-ի հետ զրույցում Ռոբերտը պատմում է, որ իր իրավունքները խախտվել են ոչ միայն բերման ենթարկվելիս, այլ նաև բաժանմունքում: Օգոստոսի 6-ին՝ երեկոյան ժամը […]
ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԹՂԹԱՊԱՆԱԿՆԵՐ
ԹՂԹԱՊԱՆԱԿ № 1․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ 1.1 ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ (առաջադրված ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից) 1.1.1. Նախկին վարքագիծը՝ ՀՀ տնտեսական դատարանի դատավորի պաշտոնում Երվանդ Խունդկարյանը 2001-2008 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Տնտեսական դատարանի դատավոր։ Նրա անունը կապվում է «Ա1+» և «Նոյյան Տապան» անկախ լրատվամիջոցների իրավունքների ոտնահարումների գործընթացի հետ և կասկածի տակ է դնում նկա անկախությունը։ «Ա1+» և «Նոյյան […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատավորների բարեվարքության ստուգման փուլային գործընթացի առնչությամբ
2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված կարևորագույն ակնկալիքներից է նոր բովանդակության և որակի պետական կառավարման համակարգի կազմավորումը, ինչն անխուսափելիորեն պահանջում է հանրային ծառայողին ներկայացվող չափանիշների վերանայում և վերաիմաստավորում։ Այս հարցը ներկայում արդիական է դատական իշխանության ձևավորման ու կատարելագործման համատեքստում, քանզի վերջինիս նկատմամբ հանրային վստահությունը նախահեղափոխական ժամանակահատվածում, ինչպես և՝ ներկայում, խիստ ցածր է։ Դատարանների կոռումպացվածությունը, քաղաքական էլիտայի […]
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Բելառուսում կեղծված ընտրությունների և հետընտրական բռնությունների վերաբերյալ
14 օգոստոսի, 2020 Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորապես մտահոգված է Բելառուսի նախագահական կեղծված ընտրություններով և հետընտրական զարգացումներով, որոնք ուղեկցվում են բռնություններով: Մենք դատապարտում ենք 2020թ․ օգոստոսի 9-ից իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական միջոցների օգտագործումը և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումները: Նախագահական ընտրություններն անցկացվել են թեկնածուների համար անհավասար […]
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
2020թ. հունիսի 31-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակառուպցիոն դատարան, նախատեսվում են դատարանի դատավորների ընտրության և նշանակման կարգը, վարձատրության չափը և այլ կարգավորումներ: Նախագծերի վերաբերյալ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ […]
Համերաշխություն Բելառուսին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից. համատեղ հայտարարություն
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․ փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով, խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ, չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների, ունենալ տեղեկատվության և մամուլի […]
ԻՊԱՍ-ը բողոքարկել է ԲԴԽ մրցութային հանձնաժողովի որոշումը կազմակերպության ներկայացուցչի թեկնածությունը Ընդհանուր ժողով ներկայացնելը մերժելու որոշման վերաբերյալ
2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին: Կազմակերպությունը, ունենալով երկարամյա փորձ և մասնագիտացված լինելով դատաիրավական ոլորտի մոնիթորինգի, դատական համակարգի գնահատման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման ծրագրերում, մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել մրցույթային հանձնաժողովին՝ առաջադրելով […]
Հասմիկ Հարությունյանը ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում՝ որպես դատավոր չհանդիսացող անդամ
2020 թ. հուլիսի 31-ին կայացել է Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում քվեարկության արդյունքում ընտրվել են Սահմանադրական դատարանի դատավոր անդամ, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորվել են Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովների կազմը: Ուրախ ենք տեղեկացնել, որ քվեարկության արդյունքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ […]