«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է համագործակցության հետազոտական գործունեության փորձ ունեցող մասնագետի, ով կմիանա ԻՊԱՍ թիմին հետազոտական աշխատանքներին աջակցելու համար: Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների և քրեական արդարադատության ոլորտների խնդիրների ու կարիքների վերաբերյալ, […]
Month: July 2020
«Դատական իշխանության քաղած դասերը և դրա առջև ծառացած մարտահրավերները COVID-19 համավարակի ընթացքում և դրանից հետո» հռչակագիր
COVID-19 համավարակի պայմաններում արդարադատության արդյունավետության և դատական համակարգի գործունեության վերաբերյալ անդամ պետություններին ուղղորդելու նպատակով Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովն (CEPEJ/ԱԱԵՀ-ն) ընդունել է «Դատական իշխանության քաղած դասերը և դրա առջև ծառացած մարտահրավերները COVID-19 համավարակի ընթացքում և դրանից հետո» հռչակագիրը: «Դատական իշխանության քաղած դասերը և դրա առջև ծառացած մարտահրավերները COVID-19 համավարակի ընթացքում և դրանից հետո» հռչակագիր
ԻՊԱՍ-ը ընդգրկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդում
2020թ.-ի հուլիսի 1-ին ՀՀ արդարադատության նախարարի որոշման համաձայն՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը ընդգրկվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» համակարգող խորհրդի կազմում: Աղբյուրը՝ http://moj.am/announcements/view/article/689