Սույն տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբաններ Նինա Հակոբյանի և Անահիտ Մկրտչյանի կողմից:
ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում առաջացել են աշխատանքային և քաղաքացիաիրավական այլ իրավահարաբերություններից ծագող խնդիրներ` հատկապես արտակարգ դրությամբ պայմանավորված անհաղթահարելի ուժի առնչությամբ:
Փաստաթուղթն ուղղված է արտակարգ դրության պայմաններում աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերելի օրենսդրական խնդիրների, ՀՀ Կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ծրագրերի, տարբեր երկրների փորձի ուսումնասիրությանը:
Փաստաթղթի շրջանակներում անդրադարձ է կատարվել արտակարգ դրության պայմաններում.
• Աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված հետևյալ հարցերին.
- Արձակուրդ,
- Աշխատանք տանից,
- Աշխատանք աշխատավայրում,
- Ոչ աշխատողի մեղքով պարապուրդ,
- Աշխատանքային հարաբերությունների դադարեցում,
• ՀՀ աշխատանքային օրենսգրքում 29.04.2020թ. ԱԺ-ի կողմից ընդունված օրենքով կատարված փոփոխություններին
• Քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարմանև դրանց կատարման անհնարինության հետ կապված խնդիրներին: