Ծրագրի մասնագետ-հետազոտող

Դիանա Դանիելյան

Դիանա Դանիելյանը 2018 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2020 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2017-2018 թվականներին կամավորական աշխատանք է իրականացրել ԵՊՀ իրավաբանական կլինիկայում՝ քաղաքացիներին տրամդրելով անվճար իրավաբանական խորհորդատվություն:

Փորձառություն է անցել  Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Երևան քաղաքի քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Մասնակցել է «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպված Մարդու իրավունքների ամառային դպրոցին:

2018 -2020 թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի գործավար: «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ում աշխատանքի է անցել 2020թվականի մայիսից՝ որպես ծրագրի մասնագետ-հետազոտող: