Իրավաբան

Անահիտ Մկրտչյան

Անահիտ Մկրտչյանը ավարտել է Գյումրու ‹‹Պրոգրես››  համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2013թ.-ին: 2014-2016 թթ.-ին դասավանդել է Գյումրու ‹‹Պրոգրես››  համալսարանի Իրավաբանական կլինիկայում:

2015-2017թթ.-ին աշխատել է ‹‹Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ››-ում՝ որպես իրավաբան: 2017թ.-ի հունիսի 1-ից աշխատում է ‹‹Նոր Սերունդ›› Մարդասիրական ՀԿ-ում՝ որպես իրավաբան:

2017թ.-ի մարտի 9-ից ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում՝ որպես փորձագետ, իսկ 2018թ.-ի սեպտեմբերից՝ որպես անդամ: 

2018թ․-ի դեկտեմբերի 8-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

Անահիտ Մկրտչյանը մասնակցել է մարդու իրավունքների, խտրականության, ընտանեկան բռնության, փախստականների, առողջության իրավունքի և այլ թեմաների վերաբերյալ բազմաթիվ տեղական և միջազգային դասընթացների, գիտաժողովների:

Անահիտ Մկրտչյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ի հետ համագործակցում է 2020 թ.-ի ապրիլից՝ որպես իրավաբան: