Մարիամ Ղազարյան
Մարիամ Ղազարյանը 2017թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2017-2018թթ. աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ միջազգային համագործակցության և իրավական հետազոտական բաժիններում:
2018-2019թթ. հետագա ուսումը շարունակել է մագիստրատուրայում՝ միջազգային հանրային իրավունք մասնագիտացմամբ, որից հետո պրակտիկա է անցել «Լինդեբորգ» իրավաբանական ընկերությունում՝ միջազգային հետապնդումների, միջազգային վեճերի լուծմանն առնչվող գործերի ոլորտում:
Մարիամը նաև համագործակցել է իրավապաշտպան կազմակերպությունների հետ որպես կամավոր, մասնակցել է միջազգային հանրային և միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ մի շարք դատախաղերի:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ում աշխատանքի է անցել 2020 թվականի փետրվարից՝ որպես ծրագրի իրավաբան-հետազոտող: