Գլխավոր հաշվապահ

ՇԱՀԵՆ ՇԱՀԻՆՅԱՆ

Շահեն Շահինյանը ունի Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի եւ կիբեռնետիկայի բակալավրի աստիճան:

Շահեն Շահինյանի կարիերան ֆինանսների կառավարման բնագավառում սկսվել է ԱՄՆ-ում հիմնված Կաթոլիկ օգնության ծառայության հայաստանյան գրասենյակում՝ 2000 թվականի մարտի 1-ից: Շահինյանը սկսել է մասնակցել ֆինանսական հոսքերի կառավարման վերապատրաստումներին Բալտիմորում, ԱՄՆ-ում և Օհրիդում, Մակեդոնիա և այդ ժամանակից սկսած շարունակել է իր ակտիվ մասնակցությունը Հայաստանի հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք վերապատրաստումներին:

Աշխատելով Կաթոլիկ օգնության ծառայության հայաստանյան գրասենյակում և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր հաշվապահ, Շահենը աշխատել է մի շարք ներքին և արտաքին աուդիտական թիմերի հետ տարեկան կրտվածքով և ստացել է դրական արձագանք Աուդիտի տարեկան հաշվետվությունների վերաբերյալ՝ օրենսդրության և ֆինանսական ոլորտների վերաբերյալ իր պրոֆեսիոնալ գիտելիքների և «Հայկական հաշվապահական համակարգ» և «Սան» հաշվապահական համակարգերի տիրապետելու շնորհիվ:

2003 թվականից Շահենը գրանցված է Հարկային տեսչությունում որպես գլխավոր հաշվապահ՝ համապատասխանելով ազգային օրենքների բոլոր պահանջներին:

Լինելով քաջատեղյալ ԱՄՆ ֆինանսական քաղաքականություններին և ընթացակարգերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և հարկային օրենքներին ու պահանջներին՝ նա իր հմտությունները և փորձը կիրառել է տարբեր ծրագրերում և ձեռնարկատիրական նախաձեռնություններում՝ պահպանելով ներքին և արտաքին հաշվետվության բոլոր վերջնաժամկետները:

Շահինյանը մասնագիտական փորձառություն ունի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորած բազմամյա ծրագրերի իրականացման, ինչպես նաև Եվրոպական միության, Օգնության և զարգացման կաթոլիկ կազմակերպության (CORDAID), Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման վարչության (DFID), Բաց հասարակություն հիմնադրամի, ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED),  Համաշխարհային բանկի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Դանդուրյան ընտանեկան և այլ դոնորների կողմից անմիջապես ֆինանսավորվող ծրագրերի ուղղակի  իրականացմանը:

Շահենը մասնագիտացված է նաև Հայաստանում գրանցված ընկերությունների փակվելուց հետո վերջիններիս ֆինանսական գործունեությունը տվյալ կազմակերպության և դոնոր կազմակերպությունների քաղաքականություններին և ընթացակարգերին, ինչպես նաև ազգային օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովման գործում: 2017 թվականից Շահեն Շահինյանը միացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության թիմին՝ որպես Գլխավոր հաշվապահ: