Ադմինիստրատիվ օգնական

Լուսինե Լալայան

Լուսինե Լալայանը ավարտել է Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:

Լուսինե  Լալայանը 2007 թ.-ից մինչև 2012 թ.-ը աշխատել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, որտեղ զբաղեցրել է ծրագրերի օգնականի, իսկ հետագայում հասարակության հետ կապերի բաժնի մասնագետի պաշտոնը:

Որպես մոնիթոր մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված մոնիթորինգներին, որոնք իրականացվել են ՀՀ-ի փակ և կիսափակ հաստատություններում:  Մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը ուղղված բազմաթիվ դասընթացների:

2015թ.-ի սեպտեմբերից Լուսինե Լալայանը միացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի աշխատակազմին՝ զբաղեցնելով կազմակերպության ադմինիստրատիվ օգնականի պաշտոնը: