Նինա Հակոբյան
Նինա Հակոբյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2018 թվականին:
2017-2018 թվականներին եղել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի անդամ, փորձառություն է անցել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, “ELL PARTNERSHIP” իրավաբանական գրասենյակում:
Նինա Հակոբյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ին է միացել 2018 թվականի հուլիսից՝ իրականացնելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, դատական իշխանության ներպետական և միջազգային չափանիշների ուսումնասիրություն, տարբեր տարիներին ՀՀ-ում տեղի ունեցող խաղաղ հավաքների մասնակիցների համար իրավական աջակցության տրամադրում, վարչական արդարադատության մոնիթորիգի ծրագրեր:
Իր գործունեության ընթացքում Նինան մասնակցել է բազմաթիվ դասընթացների և միջոցառումների հանրային քաղաքականության, մարդու հիմնարար իրավունքների և դրանց պաշտպանության եվրոպական մեխանիզմների վերաբերյալ:
2019 թվականի մայիսից հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի, 2019 թվականի հոկտեմբերից` նաև ՀՀ կառավարության Հանրային կառավարման բարեփոխումների հանրային հարթակի անդամ:
Նինա Հակոբյանը 2019 թվականից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է: Գրասենյակում քաղաքացիներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն` ըստ անհրաժեշտության իրականացնելով դատական և պետական այլ մարմիններում ներկայացուցչություն: