Տեղի է ունեցել ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի վերահսկող հանձնաժողովի նիստը

2020 թվականի մայիսի 28-ին տեղի է ունեցել ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի վերահսկող հանձնաժողովի նիստը՝ հեռավար եղանակով:

Նիստին ՀՀ-ից որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:

Նիստին ներկայացվել և հաստատվել է ցանցի 2020 թվականի աշխատանքային պլանը: Ներկայացվել են և քննարկվել կոռուպցիայի դեմ պայքարի ինդիկատորներն ու ոլորտները՝ ըստ արդեն իսկ մշակված գործիքակազմի:

ԻՊԱՍ-ը դեռեւս 2020թվականի փետրվարին ներկայացրել էր իր դիտարկումները ինդիկատորների և մշակված հարցաշարի՝ մասնավորապես դատական իշխանության եւ դատախազության ոլորտների վերաբերյալ: