ԿՈՎԻԴ-19-Ը ԵՎ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ուղեցույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից:

Սույն փաստաթղթի թարգմանությունը իրականացվել է  Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի կողմից:  

Տնից դուրս գալու ազատության և մարդկանց տեղաշարժի ազատության այլ սահմանափակումները նպաստում են, որպեսզի ավելանա գենդերով պայմանվորված բռնությունը. այս եզրակացությունն հաստատվել է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներով,1 պաշտոնական հայտարարություններով2 և տարբեր պետություններում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներից և իրավապաշտպաններից ստացված տվյալներով:

Արդեն իսկ բռնության վիճակում գտնվող կանայք և աղջիկներն էլ ավելի շատ են ենթարկվում բռնարարների կողմից խիստ վերահսկողության և սահմանափակումների, ընդ որում՝ չունենալով կամ գրեթե չունենալով աջակցության դիմելու հնարավորություններ: Թեժ գծերը տեղեկություններ են ստանում այն մասին, որ կանանց սպառնում են վռնդել տնից, վարակել կորոնավիրուսով կամ զրկել ֆինանսական միջոցներից և բուժօգնությունից:3

Օգնության դիմելը կարող է դժվարացած լինել՝ պայմանավորված բռնարարի հետ միևնույն բնակարանում մնալու պարտավորվածությամբ: Որոշ թեժ գծեր4 տեղեկություններ ստանում այլ անձանց հետ շփումների նվազման մասին, որը նրանք վերագրում են անձնական հեռախոսազանգեր անելու դժվարությանը: Նույն տեղեկությունների համաձայն՝ ավելանում են տեքստային հաղորդագրությունները և էլեկտրոնային նամակները:

Տուժողներին անհրաժեշտ ծառայությունները կարող են այլևս առաջնահերթ չհամարվել. դա վերաբերում է, մասնավորապես, ապաստարաններին, առողջապահական ծառայություններին, ոստիկանությանը և արդարադատութան ոլորտի ծառայություններին: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ գենդերով պայմանավորված բռնություն վերապրած անձանց համար նախատեսված ապաստարաններ են փակվել5 կամ վերափոխվել անօթևանների համար նախատեսված ապաստարանների,6 ինչպես նաև այն մասին, որ կրճատվել է արտակարգ իրավիճակների համար նախատեսված թեժ գծերի աշխատաժամանակը,7 և որ չեղարկվել է շարժական կլինիկաների և խորհրդատվական ծառայությունների կազմակերպումը:

Ծառայությունների համար դիմելու ճանապարհին հաջորդ խոչընդոտը վիրուսի տարածման վախն է: Զանգվածային լրատվամիջոցների հրապարակուների համաձայն՝ որոշ ապաստարաններ կանանց ընդունելու համար պահանջել են ԿՈՎԻԴ-19-ի անալիզի բացասական արդյունքներ ներկայացնել, չնայած որ թեստերը դեռ լիարժեքորեն մատչելի չեն:8

Խոստումնալից ի՞նչ հեռանկարներ կան:

Պետությունները, զանգվածային լրատվամիջոցները և տարբեր պետություններում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները տեղեկություններ են հայտնել տարաբնույթ միջոցառումների մասին, որոնք շարադրված են ստորև:

Գենդերով պայմանավորված բռնության հետ կապված ծառայությունները կենսական ծառայություններ հռչակելը: Իսպանիան9 և Պորտուգալիան10 գենդերով պայմանավորված բռնությունից տուժած անձանց պաշտպանության և աջակցության ծառայությունների տրամադրումը ներառել են գործունեության այն կենսական տեսակների ցանկում, որոնք թույլատրվում է շարունակել կարանտինի ընթացքում: Նյու Յորքում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) նույնպես, ստացված տեղեկությունների համաձայն, ապաստարանները ճանաչվել են կենսական ծառայություններ:11

Այլընտրանքային լրացուցիչ կացարանների առկայության ապահովումը՝ բռնարարի հետ միևնույն բնակարանում մնալու վիճակից խուսափելու նպատակովԻտալիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ ջանքեր են գործադրվել առկա որոշ կառույցներ նոր ապաստարանների վերածելու և ամրագրման առցանց համակարգերի միջոցով լրացուցիչ կացարաններ գտնելու ուղղությամբ:12 Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Ֆրանսիան ֆինանսավորելու է մինչև 20,000 հյուրանոցային գիշերվա հաշվարկով գիշերակացի ծախսերը բռնի զուգընկերոջից փախուստի դիմած կանանց համար:13 Պորտուգալիայում արտակարգ իրավիճակի համար նախատեսված երկու նոր ապաստարաններ են բացվել՝ 100 անձի լրակազմով:14

Մատչելի, բազմազանեցված և նախաձեռնող համակարգեր ներդնել, որոնք խնդիրների մասին կհայտնեն իրավասու մարմիններին և կպաշտպանեն տուժողներին: Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Իսպանիայի կառավարությունն հայտարարել է առցանց զրույցի («chat») ծառայություն ստեղծելու մասին, որը ներառում է նաև աշխարհագրական տեղորոշման գործառույթ՝ տուժողներին թույլ տալով կապ հաստատել ոստիկանության հետ, ինչպես նաև առցանց զրույցի («chat») ծառայություն մեկուսացման ընթացքում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով:15 Կանարյան Կղզիներում (Իսպանիա)16 և Ֆրանսիայում17 ընտանեկան բռնության ենթարկվող անձինք կարող են, ստացված տեղեկությունների համաձայն, դեղատուն գնալ և «19-ի դիմակ» պահանջել, ընդ որում՝ «19-ի դիմակ» արտահայտությունը գաղտնաբառ է, որն ասելով անձը դիմում է, որպեսզի իրեն փրկեն բռնության իրավիճակից: Նմանապես, Արգենտինայում կառավարությունը քարոզարշավ է մեկնարկել՝ բռնության ենթարկված կանանց թույլատրելով գնալ կամ զանգահարել դեղատուն և վիրաբուժական կարմիր գույնի դիմակ պահանջել, ինչը գաղտնաբառ է, որն ասելը կնշանակի, որ կինն իրականում դիմում է, որպեսզի իրեն փրկեն բռնության իրավիճակից: Համանման նախաձեռնություն է ակնկալվում իրականացնել Բոլիվիայում: Պորտուգալիայի իշխանությունները տեղեկացրել են, որ թեժ գիծը կատարելագործվել է, ներդրվել են տեքստային հաղորդագրություններով աշխատող նոր գիծ և էլեկտրոնային փոստի նոր հասցե, իսկ գործող ծառայություններն ընդունել են արտակարգ իրավիճակի ծրագրեր, որոնք ներառում են հեռավար հաղորդակցությանն աջակցող գործիքներ և մշտադիտարկման և արտակարգ իրավիճակի արձագանքի ընդլայնված թիմեր:18 Բոլիվիայում 24/7 ռեժիմով կարելի է հաղորդում ներկայացնել «WhatsApp» հավելվածի միոցով, որը թույլ է տալիս հեշտորեն տեղորոշել տուժողին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ոստիկանությունն ընտանեկան բռնության դեմ պայքարի նոր թեժ գիծ է բացել և երաշխավորել, որ յուրաքանչյուր ահազանգով կզբաղվի կին ոստիկան:19 Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Իռլանդիայում ոստիկանությունն հատուկ ծառայություն է նախաձեռնել՝ «Օպերացիա Ֆոյշիմ» («Operation Faoisimh») անվանմամբ, որի նպատակն է սեփական նախաձեռնությամբ կապ հաստատել բոլոր այն տուժողների հետ, ովքեր նախկինում կապ էին հաստատել ոստիկանության հետ ընտանեկան բռնության հետ կապված հարցով, ընդ որում՝ որդեգրելով ձերբակալումը որպես միջամտության նախընտրելի տարբերակ ճանաչող քաղաքականություն.20 այդ նախաձեռնությունը ողջունվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից:21 Ուրուգվայում Գերագույն դատարանն համաձայնվել է, որ Գենդերով պայմանավորված բռնության գործերով մասնագիտացած դատարանը կարող է ավարտին մոտեցող նախազգուշական միջոցառումների ժամկետը երկարացնել 60 օրով:

Առկա ծառայությունների մասին տուժողներին տեղեկացնելը: Ստացված տեղեկությունների համաձայն, Չինաստանում հասարակական կազմակերպություններն ուղեցույցներ են հրապարակել այն մասին, թե ինչպես անձը կարող է պաշտպանել իրեն և օգնության դիմել: Կազմակերպություններից մեկն ուղիղ եթերով հեռարձակվող հեռավար դասընթաց է կազմակերպել այն մասին, թե ինչ կարող են անել ընտանեկան բռնության ականատեսները:22 Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները տեղեկություններ են հայտնել այն մասին, որ Կոստա Ռիկայում Կանանց կարգավիճակի հարցերով նախարարությունը տեղեկատվական մեծ քարոզարշավ է մեկնարկել՝ նվիրված խնամքի և պաշտպանության ծառայություններին, որը կոչվում է «#NoEstásSola» («դու մենակ չես»): Ուրուգվայում, ստացված տեղեկությունների համաձայն, ուղղաթիռները տեղեկություն են տալիս այն հեռախոսահամարների մասին, որոնցով կարելի է հաղորդել գենդերով պայմանավորված բռնության դեպքերի մասին: Ներքին անվտանգության ուժերը Լիբանանում հայտարարություն են տարածել, որում ընդգծել են, որ բռնության դեպքում տուժողները և ականատեսները կարող են զանգահարել թեժ գծի համարով շաբաթվա ցանկացած օր և օրվա ցանկացած ժամի, կամ՝ բողոքը ներկայացնել համացանցում:23 Մարոկկոյում կառավարական կառույցները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կանանց հորդորդել են բռնության որևիցե դրսևորման մասին հաղորդելու նպատակով զանգահարել 8350 հեռախոսահամարով կամ կապ հաստատել «մենք բոլորս Ձեզ հետ ենք» անվանմամբ հարթակում: Պորտուգալիայում աջակցության ծառայությունների մասին տեղեկությունը տարածվում է սոցիալական ցանցերով, ռադիոյով, հեռուստատեսությամբ և մամուլով՝ «#Seguran¢aEmIsolamento»24 («անվտանգ՝ կարանտինի ընթացքում») անվանումը կրող քարոզարշավի շրջանակում: Իսպանիայում մեկնարկել է «Estamos Contigo: La Violencia de Género la Paramos Unidad» («մենք Ձեզ հետ ենք, միասին կվերացնենք գենդերով պայմանավորված բռնությունը») խորագրով քարոզարշավը:25 Առցանց գրքույկի միջոցով տուժողները տեղեկացվում են ընդհանուր ծառայությունների՝ ներառյալ 24/7 ռեժիմով գործող թեժ գծի և էլեկտրոնային փոստի հասցեի, հոգեբանական օգնության մատչելիության մասին՝ ներառյալ «WhatsApp» հավելվածով, ինչպես նաև իրավաբանական ծառայություների մասին, որոնք հասանելի են 52 լեզուներով և մատչելի են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Գրքույկն հստակ խորհուրդներ է տալիս բռնարարի հետ ապրող կանանց, բռնարարի հետ ընդհանուր երեխաներ ունեցող կանանց և անգամ այն կանանց, ովքեր մտահոգված են, քանի որ հեռացել են՝ բռնարարի մոտ թողնելով ընտանի կենդանուն:26

Որո՞նք են այն հիմնական գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել պետությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից:

  • Գենդերով պայմանավորված բռնությունից տուժող անձանց համար նախատեսված պաշտպանական կառույցները և ծառայությունները ճանաչել կենսական ծառայություններ կամ գործունեության կենսական տեսակներ:
  • Վերանայել ուղղորդման մեխանիզմները՝ արտացոլելով խնամքի առկա ծառայությունների հնարավոր փոփոխությունները, և հիմնական խմբերին և ծառայություններ մատուցողներին շարունակաբար տեղեկացնելով ուղղորդման վերանայված մեխանիզմների մասին:27
  • Ծառայություններ մատուցողներին և այլ մասնագետներին տեղեկացնել, որ պետք է սովորականից ավելի զգոն լինել, ինչպես նաև՝ նրանց տեղեկացնել ուղղորդման վերանայված մեխանիզմների մասին: Պետք է կոդավորված պայմանական հաղորդագրությունների համակարգ մշակել այն անձանց համար, ում դժվար է հաղորդում ներկայացնել ընտանեկան բռնության մասին:
  • Բավարար և անվտանգ ապաստարաններ ապահովել ընտանեկան բռնությունից տուժող անձանց և նրանց երեխաների համար: Կարանտինի անվտանգ միջավայր երաշխավորելու համար հստակ միջոցառումներ նախատեսել այն կանանց և աղջիկների համար, ովքեր չեն կարող ապաստարան ընդունվել՝ պայմանավորված վարակակիր լինելու հնարավորությամբ:
  • Համարժեք ռեսուրսներ ապահովել թեժ գծերի, առցանց զրույցների հարթակների և աջակցության և հաղորդումներ ներկայացնելու բազմազան մեխանիզմների այլ տեսակների համար, որոնցից հնարավոր կլինի անվտանգ կերպով օգտվել հեռավար կարգով:
  • Մատչելի և տարբերակված մեխանիզմներով բարձրացնել իրազեկությունն այն մասին, թե ինչպես կարող են տուժողները դիմել օգնության, ինչպես պետք է արձագանքեն ականատեսները, և թե ինչպես պետք է օգնության դիմեն այն անձինք, ովքեր մտավախություն ունեն, որոնք իրենք կարող են բռնություն գործադրել:

Ապահովել իրավապահ համակարգի և դատական համակարգի անհետաձգելի և նախաձեռնողական միջամտությունը, մասնավորապես՝ տնից հեռացնելով բռնարարներին և պաշտպանելով տուժողներին: Երբ անձը շուտով ազատ է արձակվելու ազատազրկման վայրից, նախապատրաստվել՝ միջոցներ ձեռնարկելով այնպես անելու համար, որ նրանք գենդերով պայմանավորված բռնության ռիսկի չենթարկեն իրենց կողմից նախկինում բռնության ենթարկված անձանց:

  • Ապահովել, որպեսզի պատժից ազատվեն այն անձինք, ովքեր կարանտինի կանոնները խախտում են, որպեսզի հաղորդում ներկայացնեն բռնության մասին կամ փախչեն բռնությունից:
  • Ապահովել, որպեսզի շարունակվի բժշկական, հոգեսոցիալական և տնտեսական աջակցության ցուցաբերումը բռնության ենթարկված անձանց, և որպեսզի իրականացվի սեռական բռնության, մասնավորապես՝ բռնաբարության (ներառյալ ամուսնական բռնաբարության) դեպքերի անվտանգ կլինիկական վարումը:
  • Բռնության կանխարգելման և հակազդման միջոցառումներ մշակելիս խորհրդակցել կանանց խմբերի, ԼԳԲՏԻ+ խմբերի, ապաստարանների և թեժ գծերի ղեկավարների հետ:

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԿՈՎԻԴ-19-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ:

Կանայք և աղջիկներն անհամաչափորեն ավելի ծանր հետևանքներ են կրում այս իրավիճակում՝ հաշվի առնելով, մասնավորապես, վարակման ավելի բարձր հավանականությունը նրանց շրջանում և անհատական պաշտպանիչ միջոցներ կրելու անհրաժեշտությունը: Վարակման ռիսկն ավելի մեծ կարող է լինել կանանց և աղջիկների շրջանում, քանի որ այլ անձանց խնամքի գործառույթներ կատարելու սպասումները կանանց և աղջիկների հանդեպ ավելի բարձր են:28 Բուժաշխատողների ընդհանուր թվի 70%-ը կանայք են,29 ներառյալ մանկաբարձուհիներ, բուժքույրեր, դեղագործներ և համայնքային բուժաշխատողներ, ովքեր պայքարի առաջնագծում են:30 Առաջնագծում պայքարող իգական սեռի բուժաշխատողներն ուշադրություն են հրավիրել նաև դաշտանային հիգիենայի կարիքներին, բռնությունից և խարանից պաշտպանելու և հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը:31 Հղի կանայք և աղջիկները և նոր ծննդաբերած կանայք կարող են էլ ավելի խոցելի լինել վարակիչ հիվանդությունների նկատմամբ, հատկապես եթե նրանք ունեն շնչուղիների ուղեկցող հիվանդություններ: Նրանց պարագայում ավելի բարձր է նաև առողջապահական ծառայությունների հետ կոնտակտի հավանականությունը, ինչը մեծացնում է նրանց շրջանում հնարավոր ռիսկերի մակարդակը:

Առողջապահական ծառայությունների անվտանգ և գաղտնի հասանելիությունը կարող է վտանգվել, քանի որ նախկինում գոյություն ունեցած խոչընդոտները կարող են առողջապահական արտակարգ իրավիճակի պայմաններում էլ ավելի լրջանալ: Այդ խոչընդոտներից են սոցիալական նորմերը և գենդերով պայմանավորված խտրականությունը, քրեականացումը (օրինակ՝ հղիության արհեստական ընդհատման, նույնասեռ սեքսուալ գործողությունների, սեքսի հետ կապված աշխատանքի, ՄԻԱՎ-ի փոխանցման և այլ երևույթների քրեականացումը), տեղաշարժի ազատության սահմանափակումները, բավարար եկամուտներ չունենալը, երրորդ անձի թույլտվությունն ստանալու անհրաժեշտությունը և երեխայի խնամքի հնարավորությունների բացակայությունը:32 Տարաբնույթ տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ որոշ ընտանիքներ ԿՈՎԻԴ-19-ով վարակված կանանց և աղջիկներին արգելում են բուժօգնության դիմել՝ ելնելով մշակութային և կրոնական տարբեր արգելքներից և դրանց հետ կապված՝ ընտանիքի պատվին առնչվող մտահոգություններից:

Գերծանրաբեռնված առողջապահական համակարգերը, ռեսուրսների վերաբաշխումը, բժշկական մատակարարումների ռազմավարությունները և մատակարարման համաշխարհային շղթաների խաթարումները կարող են վտանգել կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջությունը և իրավունքները՝ ներառյալ մոր և նորածնի խնամքի ծառայությունների հասանելիությունը, հղիության արհեստական ընդհատման անվտանգ ծառայությունների հասանելիությունը, սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ տեղեկությունների և կրթության հասանելիությունը, ուղղորդման արդյունավետ մեխանիզմների գոյությունը,33 դաշտանային հիգիենայի պարագաների հասանելիությունը, հակաբեղմնավորիչների հասանելիությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համար նախատեսված հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը և սեռական ճանապարհով փոխանցվող վարակները բուժող հակաբիոտիկների հասանելիությունը: Արևմտյան Աֆրիկայում բռնկված էբոլայով պայմանավորված արտակարգ իրավիճակի ընթացքում կրճատվել էին սեռական և վերարտադրողական առողջությանն հատկացվող ռեսուրսները, այդ թվում՝ դրանք վերաուղղորդելով էբոլայի հակազդման ծրագրերին, ինչի հետևանքով այնտեղ բարձրացան մայրական մահացության և հիվանդացության ցուցանիշները:34 Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ պետություններն հղիության արհեստական ընդհատումը ներառում են «ոչ կենսական վիրահատությունների և բժշկական գործողությունների ցանկի» մեջ, որոնց կատարումը ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու ժամանակահատվածում կարող է հետաձգվել:35

Կենցաղային աշխատանք կատարող միգրանտները, որոնց ճնշող մեծամասնությունը կանայք են, կարող են ավելի մեծ ռիսկ կրել, հատկապես երբ կիրառվում են ճանապարհորդելու սահմանափակումներ և ինքնամեկուսացման պահանջներ:36 Դա բարդանում է, երբ նրանց կարգավիճակն անօրինական է կամ ոչ կանոնավոր:37 Արդեն իսկ ստացվել են տեղեկություններ տարբեր գործատուների մասին, որոնք կենցաղային աշխատանք կատարող միգրանտ կանանցից պահանջում են գործեր անել տնից դուրս՝ ներառյալ գնումներ, ընտանիքին անհրաժեշտ այլ տարբեր գործեր, որոնց պատճառով նրանց վարակվելու ռիսկն ավելի է մեծանում:

Առողջական քրոնիկ խնդիրներ, ավելի թույլ իմունային համակարգ ունեցող (ՄԻԱՎ-ով, մալարիայով, տուբերկուլյոզով և այլ խնդիրներով ապրող) կամ թերսնուցված կանայք և աղջիկներն ըստ ամենայնի ԿՈՎԻԴ-19-ով վարակվելու ավելի բարձր ռիսկ են կրում: Ավելի բարձր տարիքի կանանց պարագայում ավելի բարձր է թոշակ չունենալու կամ շատ փոքր թոշակ ունենալու և աղքատության մեջ ապրելու հավանականությունը, ինչը ցկյանքս անհավասարության և խտրականության դրսևորում է: Դա իր հերթին կարող է ծանրացնել վիրուսի ազդեցությունը և պաշտպանիչ պարագաների, սննդի, ջրի, տեղեկատվության և առողջապահական ծառայությունների հասանելիությունը նրանց համար:

Խոստումնալից ի՞նչ միջոցառումներ են իրականացվել:

Պետությունները, զանգվածային լրատվամիջոցները և տեղերում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները տեղեկություններ են հաղորդել մի շարք խոստումնալից միջոցառումների մասին, որոնցից մի քանիսը նկարագրված են ստորև:

Կանխարգելման և պաշտպանության աշխատանքներում ռիսկի ենթակա կանանց առաջնահերթություն ճանաչելը: Միացյալ Արաբական Էմիրություններում, ստացված տվյալների համաձայն, մեքենայով կարելի է մուտք գործել հատուկ տարածք և առանց մեքենայից իջնելու կարելի է հինգ րոպեում ԿՈՎԻԴ-19-ի թեստավորում անցնել, ընդ որում՝ առաջնահերթ են համարվում հղի կանայք և քրոնիկ հիվանդություններ ունեցող կանայք: Բահրեյնում Կանանց գերագույն խորհուրդ «Միասին՝ հանուն Բահրեյնի անվտանգության» («Together for Bahrain’s Safety») խորագրով համապետական քարոզարշավ է մեկնարկել: Վերջինիս շրջանակում 500 կամավորներ են ներգրավվել, որպեսզի աջակցեն բահրեյնցի կանանց և ընտանիքներին՝ ուշադրություն դարձնելով նրանց առողջական վիճակին և տնտեսական դրությանը:38

Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների առկայությունը և հասանելիությունն ապահովելը: Միացյալ Թագավորության կառավարությունը, ստացված տեղեկությունների համաձայն, փոխել է հղիության արհեստական ընդհատման մասին իրավակարգավորումները՝ կանանց թույլ տալով հղիության արհեստական ընդհատման հաբեր խմել տանը՝ ստիպված չլինելով այդ նպատակով այցելել բուժհաստատություն:39 Ֆրանսիայում Կառավարությունը միջոցառումներ է ձեռնարկել՝ ապահովելու համար հակաբեղմնավորիչ հաբերի անխափան մատակարարումը կանանց, անգամ եթե նրանք չեն կարող երկարացնել դեղատոմսի ժամկետը:40 Նիդեռլանդներում, ստացված տեղեկությունների համաձայն, մանկաբարձուհիների թիմերն հատուկ պայմաններ են կահավորել համավարակի պատճառով փակված հյուրանոցներում, որպեսզի դրանցում կազմակերպեն ծննդօգնությունը:41 Ոգեշնչվելով այդ նախաձեռնությամբ՝ Միացյալ Թագավորության Մանկաբարձուհիների միասնական ցանցը («Midwifery Unit Network») խորհուրդ է տվել42 ծննդօգնության ժամանակավոր կենտրոններ բացել հիվանդանոցների մոտակայքում:43 Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նյու Յորքի տարածաշրջանի պլանավորված ծնողավարման խորհուրդը («Planned Parenthood of Greater New York»), ստացված տեղեկությունների համաձայն, հեռավար առողջապահական ծառայություններ՝ առողջապահական վիրտուալ ծառայություններ է ներդրել, որոնք բուժառուներին թույլ են տալիս սեռական և վերարտադրողական առողջության տարաբնույթ ծառայություններ ստանալ՝ ներառյալ հակաբեղմնավորում, հակաբեղմնավորման արտակարգ ծառայություններ, տրանսների/ոչ բինար հորմոնային թերապիա, ՍՃՎ-ների բուժում և ավելին՝ այդ ամենը կազմակերպելով տեսակապի և հեռախոսի միջոցով:44

Որո՞նք են այն հիմնական գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել պետությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից:

  • Ապահովել, որպեսզի կին բուժաշխատողների համար բավարար չափով հասանելի լինեն անհատական պաշտպանության միջոցները, դաշտանային հիգիենայի պարագաները և հոգեսոցիալական օժանդակությունը:
  • Բուժօգնությունը և բժշկական ծառայությունները պետք է անվտանգ կերպով հասանելի և մատչելի լինեն բոլոր կանանց, տղամարդկանց, աղջիկներին, տղաներին և ԼԳԲՏԻ անձանց՝ առանց որևէ խտրականության: Խոցելի վիճակում գտնվող կանայք, միգրանտ կանայք, կենցաղային աշխատանք կատարողները, ավելի բարձր տարիքի կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք և հղի և կրծքով կերակրող կանայք պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան:
  • Ապահովել սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների անխափան շարունակականությունը՝ ներառյալ մոր և նորածնի խնամքի ծառայությունների հասանելիությունը, հղիության արհեստական ընդհատման անվտանգ ծառայությունների և արհեստական ընդհատմանն հաջորդող խնամքի ծառայությունների հասանելիությունը, հակաբեղմնավորիչների հասանելիությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համար նախատեսված հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը և սեռական ճանապարհով փոխանցվող վարակները բուժող հակաբիոտիկների հասանելիությունը:45
  • Հանրային առողջության ծառայություններում պետք է ձգտել նվազագույնի հասցնել մայրական առողջության ծառայությունների ստացման ձգձգումները, այդ թվում նաև՝ հետևողական այնպիսի ուղերձներով, որոնք կօգնեն, որպեսզի կանայք և աղջիկների ժամանակին ճիշտ որոշումներ կայացնեն, հատկապես՝ կարանտինի ենթակա տարածքներում, ինքնամեկուսացման կամ տրանսպորտային սահմանափակ հնարավորությունների պայմաններում:
  • Հրապարակավ ընդգծել բոլոր բուժաշխատողների կենսական կարևորությունը, որոնց մեծամասնությունը կանայք են, ինչպես նաև՝ համերաշխության և օժանդակության անհրաժեշտությունը:
  • Ապահովել դաշտանային հիգիենայի, մանկաբարձության, վերարտադրության և առաջնային բուժօգնության խնամքի այլ պարագաների բավարար պաշարների առկայությունը և հասանելիությունը:
  • Հաշվի առնել պարենային անապահովության գենդերահատուկ ազդեցությունը կանանց և աղջիկների վրա, և թե ինչպես են այդ հետևանքներն էլ ավելի ծանրանում ԿՈՎԻԴ-19-ին հակազդելիս, երբ կանայք և աղջիկներն ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
  • ԿՈՎԻԴ-19-ին նվիրված հետազոտություններում հատուկ ուշադրություն հրավիրել կանանց առողջության խնդիրներին (հետևանքներ, ախտանշաններ, բուժում, պատվաստանյութեր), քանի որ կլինիկական փորձարկումների ժամանակ դա հաճախ տեղի չի ունենում, ինչպես նաև՝ ապահովել բռնկումների մասին տվյալների բացվածքը, որն առնվազն պետք է արված լինի ըստ սեռի, տարիքի, ռասայի և հղիության կարգավիճակի:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿՈՎԻԴ-19-Ը ԱԶԴՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԵԿԱՄՏԻ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ՎՐԱ:

Բազմաթիվ պետություններում կանայք ավելի շատ կենտրոնացած են ցածր աշխատավարձով աշխատանքի և ոչ ֆորմալ աշխատանքի հատվածներում, որոնք շատ խոցելի են անկայունության իրավիճակում:46 Կանայք նաև համեմատաբար ավելի շատ են աշխատում հյուրընկալության ոլորտում (հյուրանոցներ և ռեստորաններ) և մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտներում, որոնք ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու ընթացքում ավելի շատ տուժած ոլորտներից են:47 48 Կանանց կենտրոնացումը ոչ ֆորմալ հատվածում նշանակում է, որ կանանց պարագայում ավելի բարձր են հիվանդության դեպքում վճարվող արձակուրդ կամ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված վճարվող արձակուրդ չստանալու հավանականությունը, առողջության ապահովագրություն չունենալու հավանականությունը և սոցիալական ապահովագրություն չունենալու հավանականությունը:49 Ուստի, այդ կանանց պարագայում վտանգված է կենսապահովման բավարար միջոցներ ունենալը:50

Դպրոցների և ցերեկային խնամքի կենտրոնների փակումը նույնպես տարբերակված ազդեցություն ունի կին ծնողների կամ խնամակալների վրա, որոնցից հաճախ ակնկալվում է, որ նրանք խնամքի լրացուցիչ պարտականություններ պետք է ստանձնեն՝ պայմանավորված գենդերային խտրական նորմերով, ինչն էլ ավելի է սահմանափակում աշխատանքային և տնտեսական հնարավորությունների հասանելիությունը նրանց համար:51 Առողջապահական նախկին արտակարգ իրավիճակների, օրինակ՝ զիկայի բռնկման ժամանակ կանանց կողմից կատարվող չվճարվող աշխատանքի ծավալն աճել էր երկրաչափական պրոգրեսիայով:52

Իշխանությունները և ընկերությունները մարդկանց հորդորում են տեխնոլոգիաների օգտագործմամբ աշխատել տնից: Գենդերային թվային անջրպետը կարող է սահմանափակել հեռավար աշխատելու՝ կանանց հնարավորությունը: Ներկայումս խելացի հեռախոս ունեցող կանանց թիվը 327 միլիոնով պակաս է, քան՝ խելացի հեռախոս ունեցող տղամարդկանց թիվը, իսկ որոշ պետություններում ինտերնետի հասանելիություն ստանալու հավանականությունը կանանց պարագայում մինչև 31 տոկոսով ավելի ցածր է, քան՝ տղամարդկանց պարագայում:53

Վիրուսի տարածմանն առնչվող մտահոգությունները և և օտարատյացությունը կարող են սահմանափակել միգրանտ կանանց աշխատանքի հնարավորությունները՝ վերջիններիս զրկելով կենսապահովման հիմնական միջոցներից և իրենց և ընտանիքի անդամների համար սոցիալական ապահովման նվազագույն հնարավորություններից:54

Կանանց եկամուտների կորուստն ազդում է նրանց ընտանիքների բարօրության վրա,55 հատկապես երբ ընտանիքում միայն նրանք են ապրուստի միջոցներ վաստակողները:56

Խոստումնալից ի՞նչ միջոցառումներ են իրականացվել:

Պետությունները, զանգվածային լրատվամիջոցները և տեղերում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները տեղեկություններ են հաղորդել մի շարք խոստումնալից միջոցառումների մասին, որոնցից մի քանիսը նկարագրված են ստորև:

Գենդերազգայուն տնտեսական նախաձեռնություններ և աջակցության գենդերազգայուն փաթեթներ: Կոստա Ռիկայում իշխանությունները գործազրկությունը սահմանափակելու նպատակով կրճատել են վարկավորման բոլոր տոկոսադրույքները կոոպերատիվների համար, ինչպես նաև՝ բնակչության այնպիսի առաջնահերթ խմբերում իրականացվող բիզնես-նախագծերի համար, ինչպիսիք են երիտասարդները, կանայք, ավելի բարձր տարիքի անձինք, տեղաբնիկները, աֆրիկյան ծագում ունեցողները, գյուղացիները, միգրանտները և հաշմանդամություն ունեցող անձինք: Դրանից զատ, հղիների և կրծքով կերակրող մայրերի աշխատանքի նկատմամբ չի կիրառվում «Աշխատանքային օրերի կրճատման մասին» օրենքի (թիվ 9832 օրենք) պահանջները, որը վերջերս է ընդունվել, նպատակ ունենալով առողջապահական այս արտակարգ իրավիճակի պայմաններում բացառել աշխատանքից ազատման դեպքերը: Հնդկաստանում տնտեսական աջակցության որոշ փաթեթներ, որոնց նպատակն է մեղմել տեղաշարժի սահմանափակումների ազդեցությունն աղքատության մեջ ապրող մարդկանց վրա, ուղղակիորեն հասցեագրվել են կանանց՝ ներառյալ այրի կանանց,57 թեպետ աջակցությունը, ստացված տեղեկությունների համաձայն, բավարար չէ տեղաշարժի սահմանափակումների բացասական հետևանքները չեզոքացնելու համար:58 Մադագասկարում Արտակարգ իրավիճակի սոցիալական ծրագիր կա, որի շահառուների թվում են փողոցային առևտրով զբաղվողները, լվացարար կանայք և սեռական աշխատանք կատարողները: Նիկարագուայում քաղաքացիական չորս միություններ, ընկերություններ և Կառավարությունն աշխատանքային եռակողմ պայմանագիր են ստորագրել, որն ուղղված է ԿՈՎԻԴ-19-ի ազգային արտակարգ իրավիճակին հակազդելուն: Պայմանագրի դրույթներից մեկի համաձայն՝ բիզնեսի փակման դեպքում պահպանվում է այն անձանց աշխատավարձը, ովքեր 60 տարեկանից բարձր տարիք ունեն, ինչպես նաև հղի կանանց համար և քրոնիկ հիվանդությունների բարձր ռիսկի ենթակա անձանց համար: Բոլիվիայում կառավարությունը մոտ 57 ԱՄՆ դոլար արժողությամբ պարենային զամբյուղ («Canasta Familiar») է բաժանում ցածր եկամուտ ունեցող մայրերին (ինչպես նաև այլ խմբերի), և մոտ 80 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն՝ տարրական դպրոցի տարիքի երեխաներ ունեցող ընտանիքներին («Bono Familia»): Աշխատանքի նախարարությունն արձակուրդի հատուկ թույլտվություններ է նախատեսել աշխատողների որոշ խմբերի համար՝ նրանց աշխատավարձը պաշտպանելու նպատակով, որոնց թվում են հղի կանայք և մինչև 5 տարեկան երեխա ունեցող միայնակ ծնողները:

Երեխաների խնամքի ծառայությունների հետ կապված լուծումները: Կոստա Ռիկայում, թեպետ դպրոցներում դասերը կասեցվել են, ցերեկային խնամքի կենտրոնները և ճաշարանները բաց են մնացել. այդ մոտեցման նպատակն է ապահովել, որպեսզի առավել խոցելի վիճակում հայտնված ընտանիքները՝ ներառյալ այն տնտային տնտեսությունները, որոնք գլխավորում է կին, կարողանան շարունակել աշխատել, իսկ երեխաները կարողանան շարունակել կերակուրներ ստանալ այդ ճաշարաններում:

Որո՞նք են այն հիմնական գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել պետությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից:

  • Խթանել խնամքի հավասար պարտականությունների ստանձնումը բոլոր ծնողների և խնամակալների կողմից, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման ճկուն և ընտանիքի համար նպաստավոր մեխանիզմների ներդրումը:
  • Ապահովել, որպեսզի տնտեսական խթանները և սոցիալական պաշտպանության համակարգերը գենդերազգայուն լինեն և ընդգրկեն և իրավազորեն բոլոր կանանց և բոլոր աղջիկներին: Դա կարող է ներառել կանխիկ գումարների փոխանցման ծրագրերի ներդրումը կամ ընդլայնումը, ընտանեկան արձակուրդի կանոնակարգումը, գործազրկության նպաստների վճարումը, մասնակի գործազրկության կամ կարճատև աշխատանքի նպաստների վճարումը, թոշակները կամ երեխայի նպաստները, ինչպես նաև մարդասիրական դրամական օգնության փոխանցումն հավասարապես թե՜ կանանց, թե՜ տղամարդկանց:59

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿՈՎԻԴ-19-Ը ԱԶԴՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՋՐԻ և ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ:

Կանխարգելիչ միջոցների հասանելիությունը և վարակման ռիսկերը: Ոչ բոլորն են կարող հավասար չափով օգտվել կանխարգելման միջոցներից՝ ներառյալ ջրից, օճառից և ախտահանիչներից: Կանայք և աղջիկները, հատկապես եթե նրանք բնակչության այնպիսի խմբերի են պատկանում, որոնք առանց այն էլ արտամղման (մարգինալացման) և խոցելիության վիճակում են, հաճախ չեն կարող օգտվել սանիտարական ենթակառուցվածքից և ծառայություններից, ինչը բարձրացնում է նրանց վարակվելու ռիսկը: Տարբեր իրավիճակներում կանայք և աղջիկները կարող է ստիպված լինեն ավելի երկար ճանապարհ կտրել կենցաղային օգտագործման համար սնունդ և ջուր ձեռք բերելու համար՝ ճանապարհին կրելով ԿՈՎԻԴ-19-ով վարակվելու, ինչպես նաև գենդերով պայմանավորված բռնության ենթարկվելու ավելի բարձր ռիսկ: Կանանց իրավապաշտպանները Քենիայում, Հարավային Աֆրիկայում և Եթովպիայում ընդգծել են, որ կանանց անվտանգությունը ռիսկի տակ է, քանի որ նրանք առավոտյան ավելի վաղ ժամերի են հասնում կամ ավելի ուշ ժամերի են մնում ջրի կայաններում և ջրի հերթերում:

Առողջապահական նախկին արտակարգ իրավիճակները ցույց են տվել, որ կանայք և աղջիկները հիգիենայի և սանիտարական պարագաների ստացման առանձնահատուկ խոչընդոտների են բախվում՝ պայմանավորված հիգիենայի սուղ ռեսուրսները ձեռք բերելու համար տնային տնտեսության ներսում ընթացող պայքարով և/կամ տնային տնտեսության եկամուտների նվազմամբ:60

Մարդասիրական կազմակերպությունները և զարգացմանն աջակցող կառույցները նույնպես կարող են որոշ իրավիճակներում դադարեցնել սանիտարական պարագաների՝ ներառյալ դաշտանային հիգիենայի պարագաների, օճառի և ջրի մաքրման հաբերի մատակարարումը, որն ավելի ծանր ազդեցություն է ունենում կանանց և աղջիկների վրա, քանի որ գումարները վերաուղղորդվում են ավելի հրատապ կարիքներին, այն է՝ արտակարգ իրավիճակին հակազդելուն:61

Խոստումնալից ի՞նչ միջոցառումներ են իրականացվել:

Պետությունները, զանգվածային լրատվամիջոցները և տարբեր պետություններում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները տեղեկություններ են հայտնել տարաբնույթ միջոցառումների մասին, որոնք շարադրված են ստորև:

Հիգիենիկ վարքագծի մասին իրազեկության բարձրացման գործում կանանց դերի բարձրացումը: Բանգլադեշի «Cox’s Bazar» տարածքում փախստական կանայք, ստացված տեղեկությունների համաձայն, առաջատար դեր են խաղում՝ համայնքների և ընտանիքների անդամների հետ խոսելով ձեռքերը լվալու և հիգիենիկ վարքագծի այլ դրսևորումների միջոցով ԿՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու անհրաժեշտության մասին:62

Անվտանգ ջրի մատակարարումը ջրի սակավություն ունեցող համայնքներում: Հարավային Աֆրիկայում կառավարությունը, ստացված տեղեկությունների համաձայն, ջրի 41,000 մեծ տարաներ է գնել, որոնք բաժանվելու են երկրի տարածքում՝ օգնելու համար համայնքներին, ներառյալ՝ գյուղական և ոչ ֆորմալ բնակավայրերում, որպեսզի նրանք բավարարեն ԿՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու համար անհրաժեշտ սանիտարական պահանջները:

Ջրի անջատումները կասեցնելը և անջատված տնային տնտեսություններին կրկին ջրամատակարարման ցանցին միացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը: Բազմաթիվ քաղաքներ և նահանգներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ժամանակավորապես արգելել են ջրի անջատումը, իսկ որոշները պարտավորություն են ստանձնել կրկին ջրամատակարարման ցանցին միացնել այն տնային տնտեսություններին, որոնց ջրամատակարարումն անջատվել է:64

Որո՞նք են այն հիմնական գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել պետությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից:

  • Քայլերձեռնարկել՝ ապահովելու համար կանխարգելիչ միջոցառումների հասանելիությունը, առանց որևէ խտրականության, ներառյալ՝ ջրի, օճառի և ախտահանիչների հասանելիությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել այն խոչընդոտների և ռիսկերի ուղղությամբ, որոնց հանդիպում են կանայք և աղջիկները՝ հիգիենայի, սանիտարական պարագաների և հարմարությունների հասանելիության առումով:
  • Ապահովել հատկապես կանանց և աղջիկներին անհրաժեշտ սանիտարական պարագաների անխափան մատակարարումը՝ ներառյալ դաշտանային հիգիենայի պարագաները, օճառը և ջրի մաքրման հաբերը, հատկապես մարդասիրական ճգնաժամի և տնտեսական անմխիթար իրավիճակի պայմաններում:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿՈՎԻԴ-19-Ը ԱԶԴՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ:

Հավանական է, որ կանայք և աղջիկներն ամենածանր հետևանքները կկրեն ողջ աշխարհում դպրոցների փակման պատճառով: ՄԱԿ-ի Կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) տվյալներով՝ ողջ աշխարհում կրթության համակարգի մեջ ներգրավված սովորողների ընդհանուր թվի 89%-ը ներկայումս կրթական հաստատություններից դուրս է մնացել՝ ԿՈՎԻԴ-19-ով պայմանավորված փակումների պատճառով: Դա նշանակում է, որ 1.54 միլիարդ երեխաներ և երիտասարդներ ներկայումս չեն հաճախում դպրոցներ կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ. նրանցից մոտ 743 միլիոնն աղջիկներ են: Այդ աղջիկների թվից ավելի քան 111 միլիոնն ապրում են աշխարհի ամենաքիչ զարգացած երկրներում:65 Առողջապահական նախկին արտակարգ իրավիճակները (էբոլայի և զիկայի համաճարակները, օրինակ) ցույց են տվել, որ առողջապահական արտակարգ իրավիճակի դեպքում աղջիկներին հաճախ առաջինն են հանում դպրոցից կամ աղջիկներն հաճախ առաջինն են դուրս գալիս դպրոցից, անգամ երբ դպրոցները բաց են մնում, քանի որ նրանց վրա դրված են լինում տանը այլ անձանց խնամելու ավելի մեծ պարտականություններ: Կրթական հաստատությունների փակման իրավիճակում, այդ թվում՝ մարդասիրական ճգնաժամի և տնտեսական անմխիթար իրավիճակի պայմաններում, կամ աղքատության մեջ ապրող տնային տնտեսությունների պարագայում, աղջիկները կարող են զրկվել նաև անվտանգ միջավայրի, սննդարար ուտելիքի և գենդերահատուկ ծառայությունների հասանելիությունից, որոնք հաճախ ապահովված էին լինում դպրոցներում: Առողջապահական արտակարգ իրավիճակի տնտեսական ազդեցության պատճառով աղջիկներին կարող են հանել դպրոցներից և ներգրավել մանկական աշխատանքի մեջ, վաղ կամ մանկական կամ հարկադիր ամուսնության մեջ, իսկ որոշ դեպքերում՝ նրանց ներգրավել գործարքային սեքսի մեջ:66 Եթե սոցիալական պաշտպանության առկա միջոցառումները բավարար չեն, ճգնաժամով պայմանավորված տնտեսական դժվարություններն էլ ավելի կխորանան, քանի որ ընտանիքները կսկսեն մտածել դուստրերի կրթության ծախսերը տնտեսելու և փոխարենը նրանց այլ գործունեության մեջ ներգրավելու մասին:

Որո՞նք են այն հիմնական գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել պետությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից:

  • Պետք է հատկապես ընդգծել յուրաքանչյուր աղջկա կրթությունը շարունակելու հավասար կարևորությունը, այդ թվում՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դպրոցների վերաբացումից հետո նրանք անպայման վերադառնալ դպրոց:
  • Երբ աղջիկներին հանում են դպրոցից, պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի նրանք շարունակեն սննդարարուտելիք և գենդերահատուկ ծառայություններ ստանալ, և որպեսզի նրանք անպայման պաշտպանված լինեն գենդերով պայմանավորված բռնությունից և շահագործումից:
  • Ապահովել աղջիկների իմաստավորված և տղաներին համահավասար մասնակցությունն իրենց կրթությանը վերաբերող որոշումներին, ներառյալ՝ դպրոցների փակման և հեռավար կրթության հետ կապված ռազմավարությունների և քաղաքականությունների մշակմանը՝ ներդնելով իրենց փորձը, կարիքները և հասանելիության խնդիրները:
  • Աշխատել ուսուցիչների և դպրոցների անձնակազմի հետ՝ ապահովելու համար հեռավար կրթության ներառական մեթոդներ, այդ թվում՝ ցածր տեխնոլոգիական և գենդերազգայուն մոտեցումներ, մասնավորապես՝ դասացուցակը կազմելու և ժամերը որոշելու տարբեր մեթոդներ և համակարգեր, որոնք ճկուն կլինեն աղջիկների համար, քանի որ վերջիններիս ուսերին դրված կլինեն կենցաղային ավելի մեծ պարտականություններ, ինչպես նաև՝ մշտադիտարկել և խթանել աղջիկների մասնակցությունն ուսումնական գործընթացին:
  • Հիմնական գործառույթներն համացանցում կազմակերպելու պայմաններում ուշադրություն դարձնել գենդերային թվային անջրպետի խնդրին, որն առկա է կանանց և աղջիկների համար:

ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԿՈՎԻԴ-19-Ի ՀԵՏ:

Հաշվի առնելով գենդերային անհավասարության առկա դրսևորումները՝ կանայք և աղջիկներն հաճախ ավելի ծանր հետևանքներ են կրում պարենային անապահովության պատճառով: Որոշ իրավիճակներում սոցիալական նորմերը թելադրում են, որ նրանք ամենավերջում և ամենաքիչն ուտեն: Ուստի, կանանց և աղջիկների թերսնուցման հավանականությունն ավելի մեծ է, քան՝ տղամարդկանցը և տղաներինը, որը կարող է կանանց և աղջիկներին ավելի խոցելի դարձնել ԿՈՎԻԴ-19-ով վարակվելու տեսանկյունից:67

Առկա հետազոտական տվյալները ցույց են տալիս, որ դպրոցներում անվճար սննդի ծրագրերը լուրջ ազդեցություն ունեն գենդերային հավասարության ապահովման վրա:68 Դպրոցների փակումը և դրա հետևանքով նաև դպրոցական սննդի ծրագրերի կասեցումը կարող են բացասական ազդեցություն ունենալ գենդերային հավասարության վրա:

Որո՞նք են այն հիմնական գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել պետությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից:

  • Ապահովել հիմնական պարագաների, ծառայությունների և պարենի հասանելիությունը՝ դրական օգնությունից զատ ցուցաբերելով նաև բնաիրեղեն աջակցություն: Դա կարող է ներառել դպրոցական սննդի բաշխման մեխանիզմի փոփոխությունները դպրոցների փակման դեպքում, սննդի և կարևոր այլ պարագաների մատակարարումն անձանց՝ հատկապես տարեցներին, այդ թվում՝ տարեց կանանց, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց, կամ այն իրավիճակներում, որոնցում շուկաների գործունեությունը խաթարված է:69

ԻՆՉՈ՞Ւ Է ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԻԴ-19-ԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ:

Կանայք և աղջիկները, ինչպես նաև կանանց ցանցերը և իրավապաշտպան կազմակերպությունները, հավասարապես ներկայացված չեն ԿՈՎԻԴ-19-ին հակազդման տեղական, ազգային և համաշխարհային քաղաքականությունների որոշման մեխանիզմներում և որոշումների կայացման գործընթացներում: Կանանց ձայնը, գիտելիքը և փորձը ոչ լիարժեքորեն են հաշվի առնվում առողջապահության համաշխարհային համակարգի հսկողության, հայտնաբերման և կանխարգելման մեխանիզմներում:70 ԿՈՎԻԴ-19-ի բռնկմանը նվիրված՝ զանգվածային լրատվամիջոցների լուսաբաներում, ստացված տվյալների համաձայն, ուրիշի խոսքից արվող ուղղակի մեջբերումների պարագայում մեջբերվող յուրաքանչյուր երեք տղամարդու հաշվով միայն մեկ կնոջ խոսք է մեջբերվում:71

Առողջապահական նախկին արտակարգ իրավիճակների դեպքում վերոհիշյալ հարթակներում կանանց մասնակցության բացերի պատճառով բացեր են առաջացել նաև նրանց հետագա փորձառության, իրավիճակի, մարտահրավերների և պահանջմունքների առումով: Ողջ աշխարհում գործնական օրինակները ցույց են տալիս, որ իրավիճակը շատ չի տարբերվում: Ինչպես նշվեց, առողջապահական համակարգում աշխատողների ավելի քան 70%-ը կանայք են, և հենց կանայք են պայքարի առաջնագծում առնչվում համայնքների հետ, կատարում խնամքի պարտականություններ, որի պայմաններում նրանք լավագույնս կարող են արձանագրել բռնկման միտումները և արձագանքել տեղական մակարդակում՝ արդյունավետորեն ազդելով նաև կանխարգելման միջոցառումների և համայնքային մասնակցության մեխանիզմների նախագծման և ներդրման վրա:72

Արտակարգ իրավիճակում պետությունների կողմից կիրառված՝ տեղաշարժի ազատության սահմանափակումները և անվտանգության այլ միջոցառումներն ազդում են նաև քաղաքացիական գործունեության հնարավորությունների վրա, մասնավորապես՝ կանանց իրավապաշտպանների գործունեության վրա: Անհրաժեշտ են ավելի ընդգրկուն քննարկումներ՝ նվիրված միջնաժամկետից երկարաժամկետ հատվածներում ժողովրդավարության վրա արտակարգ իրավիճակի միջոցառումների ազդեցությանը, ինչպես նաև ֆեմինիստական շարժումների և գենդերահավասարության շարժումների գործունեության հնարավորություններին և ազատություններին: Ավելին, կանանց կազմակերպությունները և գենդերային հավասարության կազմակերպությունները, հատկապես՝ համայնքների մակարդակում, հաճախ կարողանում են շարունակել աշխատել արտերկրից ստացվող ֆինանսավորման հաշվին, և առաջնահերթությունների վերադասավորման պարագայում կարող են զրկվել կենսական աջակցությունից: Տարբեր կանանց և աղջիկների ձայները պետք է լսելի լինեն և հաշվի առնվեն հանրային քննարկումներում և զանգվածային լրատվամիջոցների նյութերում:

Որո՞նք են այն հիմնական գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել պետությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից:

  • Ջանքեր պետք է գործադրել՝ ապահովելու համար կանանց լիարժեք և իմաստավորված մասնակցությունը, ներկայացվածությունը և առաջնորդությունը ԿՈՎԻԴ-19-ին հակազդման տեղական, ազգային և համաշխարհային քաղաքականությունների որոշման մեխանիզմներում և որոշումների կայացման գործընթացներում, այդ թվում՝ կապված պատրաստվածության, արձագանքի և վերականգնման, ինչպես նաև ֆինանսավորման և աջակցության տեղաբաշխման հետ: Զանգվածային լրատվամիջոցները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ԿՈՎԻԴ-19-ը լուսաբանելիս ավելի լիարժեքորեն ներառեն կանանց և վերջիններիս գիտելիքները և փորձը:
  • Ապահովել, որպեսզի առաջնահերթությունների վերադասավորումը բացասաբար չազդի այն անձանց վրա, ովքեր հաճախ դուրս են մնում տեսադաշտից և ավելի ծանր հետևանքներ են կրում ԿՈՎԻԴ-19-ի պատճառով, մասնավորապես՝ նրանց, ովքեր զբաղվում կանանց և ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությամբ, հատկապես համայնքային մակարդակում:
  • Գենդերային հավասարությունը պահել օրակարգում և հրապարակայնորեն աջակցել և ընդգծել կանանց իրավունքների պաշտպանների կարևոր դերը, ինչպես նաև ապահովել, որպեսզի անվտանգության և այլ միջոցառումներն արտակարգ իրավիճակում գործիք կամ պատրվակ չդառնան նրանց վրա հարձակումներ կատարելու կամ նրանց լռեցնելու համար կամ նրանց քաղաքացիական գործունեության ազատությունների դաշտը փոքրացնելու համար:

Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՎԱՔԵԼ:

Բռնկմանը վերաբերող տվյալները մանրակրկիտ բացվածքով (այդ թվում՝ ըստ սեռի, ռասայի և տարիքի) հավաքագրելու և պահանջելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր է պետք է գործադրել: Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել վիրուսի այն հետևանքներին, որոնց՝ գենդերով պայմանավորված ազդեցությունը մարդու իրավունքների վրա ավելի ծանր է, ինչպես նաև դրանց հակազդելու համար իրականացվող միջոցառումներին՝ հիմնվելով գենդերային վերլուծությունների և հետազոտությունների և գիտական փաստաթղթերի վրա:73 Այդ տվյալները և հետազոտություններն հույժ կարևոր են համավարակին հակազդման արդյունավետությունը բարձրացնելու և այլ իրավիճակների (այդ թվում՝ առողջապահական ապագա արտակարգ իրավիճակների) համար պատրաստված լինելու և հակազդման ծրագրեր ունենալու տեսանկյունից: Հաջողված փորձի օրինակ է առողջապահական համակարգի տվյալների առցանց հարթակի ստեղծումը Մոլդովայում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի կողմից. տվյալների հարթակում ներկայացվում է առողջապահական համակարգի ընթացիկ ծանրաբեռնվածությունը (դեպքերի թիվը)՝ ներառյալ բացվածքն ըստ գտնվելու վայրի, սեռի, տարիքի և հղիության կարգավիճակի:74

https://www.theguardian.com/society/2020/mar/28/lockdowns-world-rise-domestic-violence

https://france3-regions.francetvinfo.fr/normandie/confinement-violences-conjugales-appelez-faites-du-bruit-1807532.html

https://time.com/5803887/coronavirus-domestic-violence-victims/

https://www.swissinfo.ch/fre/crise-du-coronavirus-_victimes-confin%C3%A9es-avec-leur-agresseur–le-cauchemar-/45646534, https://www.theguardian.com/society/2020/mar/28/lockdowns-world-rise-domestic-violence

https://www.nytimes.com/2020/03/24/us/coronavirus-lockdown-domestic-violence.html

http://www.sddirect.org.uk/media/1881/vawg-helpdesk-284-covid-19-and-vawg.pdf

https://france3-regions.francetvinfo.fr/normandie/confinement-violences-conjugales-appelez-faites-du-bruit-1807532.html

https://www.swissinfo.ch/eng/reuters/europe-braces-for-domestic-abuse–perfect-storm–amid-coronavirus-lockdown/45646312

9 Real Decreto-ley 10/2020, 29 March 2020, available at: https://elpais.com/espana/2020-03-28/el-gobierno-amplia-el-confinamiento-los-trabajadores-de-actividades-no- esenciales-deberan-quedarse-en-casa.html

10 Letter from the Permanent Mission of Portugal on 6 April 2020

11 https://www.nytimes.com/2020/03/24/us/coronavirus-lockdown-domestic-violence.html

12 https://www.swissinfo.ch/eng/reuters/europe-braces-for-domestic-abuse–perfect-storm–amid-coronavirus-lockdown/45646312

13 https://france3-regions.francetvinfo.fr/normandie/confinement-violences-conjugales-appelez-faites-du-bruit-1807532.html

14 Letter from the Permanent Mission of Portugal, 6 April 2020

15 https://www.swissinfo.ch/eng/reuters/europe-braces-for-domestic-abuse–perfect-storm–amid-coronavirus-lockdown/45646312

16 https://www.swissinfo.ch/eng/reuters/europe-braces-for-domestic-abuse–perfect-storm–amid-coronavirus-lockdown/45646312

17 https://france3-regions.francetvinfo.fr/normandie/confinement-violences-conjugales-appelez-faites-du-bruit-1807532.html

18 Letter from the Permanent Mission of Portugal, 6 April 2020

19 https://www.theguardian.com/society/2020/mar/28/lockdowns-world-rise-domestic-violence

20 https://www.rte.ie/news/ireland/2020/0401/1127724-gardai-domestic-violence-cases/

21 https://www.safeireland.ie/safe-ireland-welcomes-garda-prioritisation-of-domestic-abuse-and-coercive-control/

22 https://www.sixthtone.com/news/1005253/domestic-violence-cases-surge-during-covid-19-epidemic

23 http://www.ministryinfo.gov.lb/46902

24 Letter from the Permanent Mission of Portugal, 6 April 2020

25 http://www.violenciagenero.igualdad.gob.es/sensibilizacionConcienciacion/campannas/violenciaGobierno/todoSaldraBien/h ome.htm

26 Letter from the Permanent Mission of Spain, 8 April 2020

27 See UNFPA, https://www.unfpa.org/sites/default/files/resource-pdf/COVID-19_A_Gender_Lens_Guidance_Note.pdf, page 2

28 https://www.ohchr.org/EN/NewsEvents/Pages/DisplayNews.aspx?NewsID=25746&LangID=E

29 They also contribute US$3 trillion annually to global health care, half of which is in the form of unpaid care work, see https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(19)30208-9/fulltext

30 Human Resources for Health (HRH) Global Resource Center, “Resource Spotlight: Gender and Health Workforce Statistics,” HRH, accessed March 14, 2020, https://www.hrhresourcecenter.org/gender_stats.html; see also https://www.lowyinstitute.org/the-interpreter/why-gender-matters-impact-and-recovery-covid-19.

31 https://www2.unwomen.org/-/media/field%20office%20eseasia/docs/publications/2020/03/ap-giha-wg-advocacy.pdf?la=en&vs=2145.

32 See, for example https://www.care.org/sites/default/files/gendered_implications_of_covid-19_-full_paper.pdf?mc_cid=89788b752d&mc_eid=b6f3e4b34a, page 3.

33 See, for example https://www.unfpa.org/sites/default/files/resource-pdf/COVID-19_A_Gender_Lens_Guidance_Note.pdf, page 2; https://www.care.org/sites/default/files/gendered_implications_of_covid-19_-_full_paper.pdf?mc_cid=89788b752d&mc_eid=b6f3e4b34a; https://www.hrw.org/news/2020/03/19/human-rights-dimensions-covid-19-response; https://blogs.bmj.com/bmj/2020/03/19/covid-19-and-reproductive-health-what-can-we-learn-from-previous-epidemics/ https://www.guttmacher.org/article/2020/03/covid-19-outbreak-potential-fallout-sexual-and-reproductive-health-and-rights

34 See, for example https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/29149310

35 https://www.haaretz.com/israel-news/.premium-women-s-groups-in-israel-sound-alarm-after-abortions-not-deemed-urgent-procedure-1.8702732;https://time.com/5816530/coronavirus-abortion-clinics-access/

36 https://www.unfpa.org/sites/default/files/resource-pdf/COVID-19_A_Gender_Lens_Guidance_Note.pdf, p 7.

37 https://www.aljazeera.com/news/2020/03/undocumented-struggle-access-coronavirus-tests-lebanon-200328114859620.html;

38 https://www.newsofbahrain.com/bahrain/62814.html

39 https://time.com/5812433/abortion-coronavirus-outbreak-uk/; https://www.bbc.com/news/newsbeat-52092131

40 www.egalite-femmes-hommes.gouv.fr/cp-confinement-et-delivrance-de-la-pilule-contraceptive/; www.egalite-femmes-hommes.gouv.fr/cp-pilule-contraceptive-ivg- le-gouvernement-mobilise-pour-assurer-les-droits-sexuels-et-reproductifs-des-femmes-23-03-20/

41 The following video described how hotel rooms in Bernhoven were turned into a delivery suite, https://www.facebook.com/nos/videos/2592352494339076/

42 https://www.theguardian.com/society/2020/apr/01/nhs-urged-to-turn-hotels-into-birth-centres-during-coronavirus-crisis

43 http://www.midwiferyunitnetwork.org/download/position-statement-midwifery-units-and-covid-19/

44 https://www.plannedparenthood.org/planned-parenthood-greater-new-york/about/news/planned-parenthood-of-greater-new-york-launches-telehealth-services-amid- the-covid-19-pandemic

45 See minimum core obligations, which cannot be derogated from, in CESCR General Comment 22.

46 For example, in the US, 62% of minimum-wage and lower-wage workers are female, and this does not even reflect the majority of women in unpaid work, https://www.pewresearch.org/fact-tank/2014/05/05/more-women-than-men-earn-the-federal-minimum-wage/

47 https://www.hrw.org/news/2020/03/19/human-rights-dimensions-covid-19-response; https://www.bbc.co.uk/news/amp/world-asia-

51705199? twitter_impression=true.

48 See, for example https://www.fastcompany.com/90479204/why-women-will-be-hardest-hit-by-a-coronavirus-driven-recession

49 According to reports for example, 80% of the Ugandan labour force is employed in the informal economy, of which over 75% are women.

50 For example, we received reports from many countries in East Africa where vendors, most of whom are women, lost their livelihoods due to lockdowns.

51 https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(20)30526-2/fulltext

52 https://www.lowyinstitute.org/the-interpreter/why-gender-matters-impact-and-recovery-covid-19.

53 https://www.hrw.org/news/2020/03/19/human-rights-dimensions-covid-19-response

54 https://www.care-international.org/files/files/Gendered_Implications_of_COVID-19-Full_Paper.pdf

55 Reportedly, in the US, over 70% of households with children rely on the income of women for their economic well-being – when women lose their income, it means less is spent on food, housing, health and childcare. See https://www.fastcompany.com/90479204/why-women-will-be-hardest-hit-by-a-coronavirus-driven-recession

56 According to women human rights defenders in South Africa, 35% of women are sole breadwinners to their families. With current loss of work, food security is threatened and access to basic services will be compromised including access to health care facilities for testing or for treatment

57 https://www.indiatoday.in/business/story/finance-minister-nirmala-sitharaman-live-updates-economic-relief-package-india-coronavirus-1659912-2020-03-26

58 https://www.npr.org/sections/goatsandsoda/2020/03/31/822642382/coronavirus-lockdown-sends-migrant-workers-on-a-long-and-risky-trip-home

59 https://www.social-protection.org/gimi/gess/RessourcePDF.action?id=56006

60 https://www.care.org/sites/default/files/gendered_implications_of_covid-19_-_full_paper.pdf?mc_cid=89788b752d&mc_eid=b6f3e4b34a, p.1

61 https://www.care.org/sites/default/files/gendered_implications_of_covid-19_-_full_paper.pdf?mc_cid=89788b752d&mc_eid=b6f3e4b34a.

62 https://news.trust.org/item/20200311121342-ncyuh/

63 https://www.sabcnews.com/sabcnews/government-secures-41-000-water-tankers-in-bid-to-curb-spread-of-covid-19/

64 https://www.theguardian.com/world/2020/mar/16/90-us-cities-and-states-suspend-water-shutoffs-to-tackle-coronavirus-pandemic

65 https://en.unesco.org/news/covid-19-school-closures-around-world-will-hit-girls-hardest

66 https://www.care.org/sites/default/files/gendered_implications_of_covid-19_-_full_paper.pdf?mc_cid=89788b752d&mc_eid=b6f3e4b34a, p. 4.

67 https://www.care.org/sites/default/files/gendered_implications_of_covid-19_-_full_paper.pdf?mc_cid=89788b752d&mc_eid=b6f3e4b34a, Page 7.

68 https://docs.wfp.org/api/documents/WFP-0000102338/download/

69 https://www.social-protection.org/gimi/gess/RessourcePDF.action?id=56006

70 https://www.unfpa.org/sites/default/files/resource-pdf/COVID-19_A_Gender_Lens_Guidance_Note.pdf, page 6;

https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(20)30526-2/fulltext. See also in the context of humanitarian settings, https://interagencystandingcommittee.org/system/files/2020-03/IASC%20Interim%20Guidance%20on%20COVID-

19%20for%20Outbreak%20Readiness%20and%20Response%20Operations%20-%20Camps%20and%20Camp-like%20Settings.pdf; Page 4.

71 See https://www.womeningh.org/operation-50-50; also https://genderchampions.com/news/covid-19-what-does-this-mean-for-gender

72 See also UNFPA, https://www.unfpa.org/sites/default/files/resource-pdf/COVID-19_A_Gender_Lens_Guidance_Note.pdf, page 3.

73 See also this call here: https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(20)30526-2/fulltext, and here:

https://www.care.org/sites/default/files/gendered_implications_of_covid-19_-_full_paper.pdf?mc_cid=89788b752d&mc_eid=b6f3e4b34a, page 8.

74 https://www.unfpa.org/press/women-girls-health-workers-must-not-be-overlooked-global-covid-19-response