Տեղի է ունեցել ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի վերահսկող հանձնաժողովի նիստը

2020 թվականի մայիսի 28-ին տեղի է ունեցել ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի վերահսկող հանձնաժողովի նիստը՝ հեռավար եղանակով: Նիստին ՀՀ-ից որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Նիստին ներկայացվել և հաստատվել է ցանցի 2020 թվականի աշխատանքային պլանը: Ներկայացվել են և քննարկվել կոռուպցիայի դեմ պայքարի ինդիկատորներն ու ոլորտները՝ ըստ արդեն իսկ […]

Հայաստանում արդյունավետ վեթինգ իրականացնելու առաջարկություններ․ հայտարարություն

Հաշվի առնելով Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխության հանրային կարևորագույն պահանջներից արդարդատության բարեխիղճ և արդյունավետ համակարգ ունենալու մարտահրավերը, ինչպես նաեւ վերջին օրերին, կապված ՀՀ արդարադատության նախարարության եւ վարչապետի դիրքորոշումների հետ՝ դատավորների նախատեսված վեթինգի շուրջ, համարելով, որ այն ամենը, ինչ նախատեսել է արդարադատության նախարարությունը, մեծ ցանկության դեպքում անգամ անհնար է անվանել արդյունավետ և մեր երկրի կարիքները սպասարկող […]

Հայտարարություն Բացառել հաշմանդամության կամ տարիքի հիմքով խտրականությունը COVID-19-ի դեմ պայքարում

COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է բոլոր անձանց և երկրների առողջապահական համակարգերի համար։ Թեև այն կարող է ծանր հետևանքներ առաջացնել անխտիր բոլորի կյանքում, դրա հաղթահարումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում խոցելի խմբերի համար` առավել մեծ վտանգ ներկայացնելով նրանց բարեկեցությանը, առողջությանը և կյանքին։ Վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի արձանագրված դեպքերի թիվը, ներառյալ պետական վերահսկողության ներքո գտնվող հատուկ հաստատություններում, կտրուկ […]

«Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին»

ԲՀՀ Արդարադատության նախաձեռնության ծրագրային պատասխանատու, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նախկին փոխնախագահ Մայտե դը Ղյուի՝ «Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին» հոդվածը: «Բժշկական ծառայությունների մատչելիությունը և սոցիալական հեռավորության պահպանումը COVID համավարակի ընթացքում չեն կարող կանգնեցվել բանտի դարպասներին»

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Մարդու իրավունքների իրացման» տարեկան համաժողով 2020

2020թ.-ի մայիսի 20-21-ը կայացել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տարեկան համաժողովը: Համաժողովին ՀՀ-ից մասնակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը և իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Մայիսի 20-ին կայացած քննարկման օրակարգում ներառվել է կորոնավիորուսի բերումով հայտարարված արտակարգ դրության ազդեցությունը դատարանների գործունեության և հատկապես արդար դատաքննության իրավունքի ապահովման վրա: […]

Հայտարարություն մշտադիտարկողի մրցույթի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում մշտադիտարկողների` հանրային կառավարման որակի բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական դատարանում գործերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Թեկնածուն պետք է ունենա գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին ուղղված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների, վարչարարության և վարչական արդարադատությանն առնչվող Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները. Իրականացնել կազմակերպության կողմից նախապես […]

Նռնակը պայթեց դեմքիս մոտ. Սարի թաղի հանցագործները 4 տարի անց անպատիժ են.

Թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր առաջացրեց նախորդ իշխանության օրոք իրավունքների զանգվածային խախտումների զոհ դարձած քաղաքացիների մոտ։ Ու չնայած քաղաքական իշխանությունը խոստանում է օրենքի ու իրավունքի գերակայության երկիր կառուցել, բազմաթիվ են այն մարդիկ, որոնք արդարության վերականգնման հույսով մինչ օրս անօգուտ թակում են պետական կառույցների դռները։ Չորս տարի առաջ Սարի թաղում ոստիկանական գործողություններից ծանր վնասվածքներ ստացած Խաչատուր Պետրոսյանը […]

Արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների շուրջ տրամադրված խորհրդատվության ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը շարունակում է քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն:  Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշումը՝ իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել առցանց տարբերակով, ինչպես նաև հեռախոսակապի միջոցով։ Իրավաբանական աջակցություն է ցուցաբերվել, ի թիվս այլնի, այն անձանց, ովքեր ունեցել են աշխատանքային իրավահարաբերություններից […]

Ազգային ժողովի անգործությունը մարդու իրավունքների զանգվածային խախտումներին արձագանքելու հարցում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները դեռևս 2019թ.-ի նոյեմբերի 1-ին դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին, բոլոր խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՝ առաջարկելով  կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թ. հունիսի 23-ին, 2016 թ. հուլիսի 17-30-ին, 2018 թ. ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումների և դրանց արդյունքում տուժած անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության […]

ԿՈՎԻԴ-19-Ը ԵՎ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ. ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ուղեցույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: Սույն փաստաթղթի թարգմանությունը իրականացվել է  Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի կողմից:   Տնից դուրս գալու ազատության և մարդկանց տեղաշարժի ազատության այլ սահմանափակումները նպաստում են, որպեսզի ավելանա գենդերով պայմանվորված բռնությունը. այս եզրակացությունն հաստատվել է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներով,1 պաշտոնական հայտարարություններով2 և տարբեր պետություններում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներից և […]