Հայտարարություն ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմի ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովը 2020թ մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ, որոնք նպատակ ունեն ապահովելու դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգման մեխանիզմները: Ելնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումն ապահովող օրենսդրական  փոփոխությունների վերլուծությունից՝ արձանագրում ենք. 1. Գերազանցապես դատական, կառավարման և սոցիալական անարդարությունների դեմ ոտքի […]