Հետազոտություն «ՀՀ-ում արտակարգ դրության համատեքստում անձնական ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը»

2020թ. ապրիլ ամսին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել է հետազոտություն «ՀՀ-ում արտակարգ դրության համատեքստում անձնական ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը» թեմայով: Հետազոտությունը իրականացվել է ներպետական օրենսդրության և վերաբերելի միջազգային չափանիշների համապատասխան ուսումնասիրությամբ՝ կոնկրետ ոլորտների, դրանց լուծման ուղղությամբ մոտեցումների և համապատասխան առաջարկությունների ներկայացմամբ: Հետազոտություն ՀՀ-ում արտակարգ դրության համատեքստում անձնական ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափություն

Հայտարարություն ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմի ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովը 2020թ մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ, որոնք նպատակ ունեն ապահովելու դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգման մեխանիզմները: Ելնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումն ապահովող օրենսդրական  փոփոխությունների վերլուծությունից՝ արձանագրում ենք. 1. Գերազանցապես դատական, կառավարման և սոցիալական անարդարությունների դեմ ոտքի […]

Ցմահ դատապարտյալ Խոսրով Ավագյանը կալանքից ազատ է արձակվել

2020թ. ապրիլի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, (նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի) որոշում է կայացրել կալանքից ազատ արձակել նախկինում ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ ներկայում՝ ամբաստանյալ Խոսրով Ավագյանին՝  նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։ Խոսրով Ավագյանը 2008 թվականին 2 անձի սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: 2009 թվականի դեկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ […]