Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Աշխատանքի հայտարարություն: Ծրագրի մասնագետ–հետազոտող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության և քրեական արդարադատության ոլորտների բարեփոխումներով հետաքրքրված և հետազոտություն իրականացնելու փորձ ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների ոլորտում հետազոտություններ իրականացնելու և Կազմակերպության մոնիթորինգային գործունեությանը աջակցելու համար:

Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների և քրեական արդարադատության ոլորտների խնդիրների ու կարիքների վերաբերյալ, ծանոթ լինել մարդու իրավունքների և դատաիրավական համակարգին առնչվող ռազմավարություններին, օրենսդրությանը և քաղաքականության բարեփոխումների ծրագրերին: Թեկնածուն պետք է օժտված լինի վերլուծական և հետազոտական, հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններով, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններով:

Ծրագրի մասնագետ – հետազոտողի հիմնական պարտականություններն են.

Ոլորտին առնչվող հետազոտությունների իրականացում, ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում տարբեր աղբյուրներից, հավաքված տեղեկատվության վերլուծություն և ամփոփում, վերլուծական նյութերի պատրաստում և առաջարկությունների մշակում:

Թեկնածուին ներկաայցվող հիմնական պահանջներն են

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության, մարդու իրավունքների, քաղաքագիտության կամ հարակից գիտություններով
  • Հետազոտություն իրականացնելու և վերլուծելու փորձ և հմտություններ,
  • Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ
  • Դատավարությունների մոնիթորինգի փորձ /ցանկալի է/
  • Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի ու ռուսերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ
  • Նախաձեռնողականություն
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Շարունակական զարգացման և նոր հմտություններ սովորելու ձգտում
  • Միաժամանակ տարաբնույթ առաջադրանքներ կատարելու պատրաստակամություն

Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը info@prwb.am հասցեին մինչև 2020 թ. մարտի 27-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Ծրագրի մասնագետ-հետազոտող վերնագիրը: Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

INTERESTING POSTS

Զեկույց՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման քննությունների վերբերյալ․ Օրենսդրական կարգավորումներ և պրակտիկա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է դատավորների թեկնածուների