Կարծիք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պատրաստել է Կարծիք 2020թ. Մարտի 29-ին ՀՀ կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագծի վերաբերյալ: Սույն օրինագիծը Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության համատեքստում լուրջ սահմանափակումներ նախատեսող օրենքի փոփոխություններից հերթականն է: Օրենքի նախագծով նախատեսվում են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան […]

Հայտարարություն կորոնավիրուսի տարածման համատեքստում ազատատությունից զրկված անձանց բուժման սկզբունքների վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն Կորոնավիրուսի համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակել է  սկզբունքների ժողովածու, որոնք վերաբերում են անազատության մեջ գտնվող  անձանց: Սկզբունքներով արձանագրվել է հետևյալը. Կորոնավիրուսի վարակի (COVID-19) համավարակը արտակարգ մարտահրավերներ է առաջացրել բոլոր անդամ պետությունների իշխանությունների համար: Առկա են առանձնահատուկ և հրատապ մարտահրավերներ […]

Հայտարարություն անվճար իրավաբանական խորհրդատվության վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով  «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշումը և այտակարգ դրությամբ պայմանավորված՝ աշխատողների իրավունքների պաշտպանության լրացուցիչ  անհրաժեշտությունը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն տրամադրում է առցանց անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերով  կարող եք դիմել՝ նամակ գրելով ԻՊԱՍ ֆեյսբուքյան էջին կամ info@prwb.am էլեկտրոնային հասցեին,  ինչպես նաև զանգահարելով 098 505 303 հեռախոսահամարով։

ՀՔԾ-ն երրորդ անգամ կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ քրեական գործը

2020 թ. հունվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  երրորդ անգամ կասեցրել է  2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը: ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն է՝«որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չէ»: Քրեական […]

Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված գործողությունները

2020 թ. փետրվարի 17-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր էդվարդ Նահապետյանի) վճիռ է կայացրել՝ բավարարելով Լևոն Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության` ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Լևոն Բարսեղյանի շահերը դատարանում ներկայացրել են Հայկուհի Հարությունյանը և Նինա Հակոբյանը: Ոստիկանությանգործողությունները. 2016թ. հուլիսի 17-ին Երևան մեկնելու ճանապարհին Լևոն Բարսեղյանի մեքենան կանգնեցվել է Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների […]

«Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նորի րականություն է ստեղծում»

2020թ. մարտի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման համակարգի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հանրային կառավարման և վարչական արդարադատության ոլորտների բարեփոխումներին: Նշված ծրագիրը 2019 թվականին ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և «Իրավունքների պաշտպանություն […]

Աշխատանքի հայտարարություն: Ծրագրի մասնագետ–հետազոտող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության և քրեական արդարադատության ոլորտների բարեփոխումներով հետաքրքրված և հետազոտություն իրականացնելու փորձ ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների ոլորտում հետազոտություններ իրականացնելու և Կազմակերպության մոնիթորինգային գործունեությանը աջակցելու համար: Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային […]

Ուսումնասիրություն ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պատրաստել է ուսումնասիրություն ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ:Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից: Ուսումնասիրությունը ուղղված է Նախագծով առաջարկվող որոշ կարգավորումների ուսումնասիրությանն ու դրանց բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը: Ուսումնասիրություն ՀՀ […]

Անկախացումից ի վեր իրականացված դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը ՀՀ-ում դատական իշխանության անկախության վրա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը հետազոտություն է գրել, որում Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր իրականացված դատաիրավական ոլորտի բարեփոխումները պայմանականորեն կարելի է բաժանել 3 հիմնական փուլերի․ 1. Բարեփոխումների առաջին փուլը, ինչը սկսվեց 1995թ. Սահմանադրության ընդունմամբ, 2. երկրորդ փուլի սկզբնավորումը պայմանավորվեց 2005թ. Սահմանադրական փոփոխություններով, որի շրջանակներում իրականացվեցին երկու ծրագրեր՝ 2009-2011թթ․ և 2012-2016թթ․դատական […]

ԿԱՐԾԻՔ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների և փաստաբանների հետ համատեղ ներկայացրել է Կարծիք ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: ԿԱՐԾԻՔ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի […]