Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկում

2020 թ. փետրվարի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, որպես բանախոս մասնակցել է «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը։ Արաքս Մելքոնյանը դրական է գնահատել ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության ենթարկելուն ուղղված քայլերը, միաժամանակ կարևորել է քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը, ինչպիսի պրակտիկա սահմանված է այլ նախարարություններում, օրինակ՝ Արդարադատության նախարարության […]

ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության վերաբերյալ առաջարկ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացվել են առաջարկություններ  2020թ.  փետրվարի 10-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի» նախագծի վերաբերյալ: 1. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ. ռազմավարությամբ առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, որի կազմում կգործի […]

Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ

Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը: 2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության և արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային և համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, խոշտանգումներից ու ոստիկանական կամայականություններից զերծ մնալու ու կրթական իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում արդարադատությունը հասանելի չէր […]

«Դատական իշխանության անկախության ապահովումը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ»

Ծրագրի անվանում՝ «Դատական իշխանության անկախության ապահովումը  դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ» Ծրագրի նկարագրություն՝ Ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլերից՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մոնիթորինգ, Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ, Ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակն է  ապահովել դատարանների ու դատավորների անկախությունը և բարձրացնել դատական իշխանության ու վերջինիս առնչվող բարեփոխումների արդյունավետությունը: Ծրագրի երկրորդ փուլի իրականացման նպատակն է […]

Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման որակավորման քննությունների դիտարկում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2019թ. հոկտեմբեր և դեկտեմբեր  ամիսներին իրականացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման արտահերթ քննությունների դիտորդություն: Իրականացված դիտորդության հիման վրա կազմակերպության կողմից պատրաստվել է հաշվետվություն՝ «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման որակավորման քննությունների դիտարկում» թեմայով: Կազմակերպության կողմից քննությունների դիտարկման արդյունքում վեր են հանվել որակավորման գրավոր և բանավոր փուլերի ընթացքում արձանագրված խնդիրները: Արձանագրված դիտարկումների առնչությամբ […]

Ծրագիր «Դատական իշխանության անկախության ապահովումը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ»

2020 թվականի հունվարի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Բաց Հասարակություն Հայաստանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Դատական իշխանության անկախության ապահովումը  դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ» ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլերից՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մոնիթորինգ, Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ, Ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակն է  ապահովել դատարանների ու դատավորների […]

Առաջարկներ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի նշանակման, ազատման, գործունեության հաշվետվողականության վերաբերյալ  իրավական մեխանիզմներ․ Ներկայացված նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոմիտեի նախագահին նշանակում է ՀՀ վարչապետը 8 տարի ժամկետով՝ օրենքով սահմանված մրցույթով անցած թեկնածուներից։ Սկզբունքորեն չառարկելով վարչապետի կողմից […]