«Էլեկտրիկ Երևան» 2015թ. հունիս

ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ վերսկսված քրեական գործը

2019 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  երկրորդ անգամ կասեցրել է  2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը:

Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2019թ. մարտի 4-ին, և մոտ 5 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն է՝«որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չէ»:

Առաջին անգամ վարույթը կասեցնելուց հետո՝ մոտ 5 ամիս անց, վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է, որ քրեական գործով վարույթի վերսկսումից հետո ևս անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները կատարվել են, որոնց արդյունքում հայտնի չեն դարձել այն անձինք, որոնք գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ, ուստի սույն քրեական գործով վարույթը կասեցվել է:

Քրեական գործը կասեցնելու առաջին որոշումը՝ 2019թ. մարտի 14-ին  բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, ովքեր հանդիսանում են գործով տուժողների ներկայացուցիչներ:

2019 թ. ապրիլի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գրությամբ տեղեկացրել է, որ Դատախազության կողմից կասեցման որոշումը վերացնելու հիմքով վերսկսել է թիվ 62217915 քրեական գործը:

Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործով վարույթը կասեցնելու երկրորդ որոշումից հետո 2019թ. օգոստոսի 6-ին կազմակերպության փաստաբանները այն կրկին բողոքարկել են ՀՀ գլխավոր դատախազություն:

 

The Prosecutor General’s Office provided the Decision on the Discontinuing the Criminal Case on “Electric Yerevan”.

The Special Investigation Service Restarted the Discontinued Criminal Case on “Electric Yerevan”

The decision to suspend criminal proceedings on Electric Yerevan case has been appealed to the RA General prosecution