ԻՊԱՍ-ը դիտորդի կարգավիճակով մասնակցել է դատավորների թեկնածուների որակավորման գրավոր քննություններին

2019 թվականի հոկտեմբերի 25-ին և 26-ին տեղի են ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման գրավոր քննությունները: Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածը, առ այն, որ որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց […]