2030 թվականի օրակարգի զարգացման առաջընթացի քննարկում՝ Ասիական շահագրգիռ կողմերի և ԵՄ հաստատությունների մասնակցությամբ

Կատմանդու, 2019 թ

Ասիայի քաղաքացիական հասարակության, տեղական և ազգային իշախանությունների, ԵՄ հաստատությունների և անդամ պետությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ 2019 թվականի սեպտեմբերի 24-26-ը ընկած ժամանակահատվածում հավաքվել էին Կատմանդու քաղաքում՝ մասնակցելու Զարգացման քաղաքականության ֆորումի Ասիական երրորդ տարածաշրջանային հանդիպմանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր ուսումնասիրել Ասիական երկրների՝ գլոբալ օրակարգի կատարողականի արդյունքները, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների առաջընթացը: Հանդիպման մասնակիցները կիսել են իրենց փորձը՝ տեղական մակարդակում միասնական աշխատանքի արդյունքում կայուն զարգացման նպատակներն իրականացնելու մասով:

Հանդիպմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Զարգացման բոլոր դերակատարներն ունենալու են ուրույն նպաստիչ դեր՝ միասնական արդյունքի հասնելու համար:

Տեղեկատվություն – Զարգացման քաղաքականության ֆորում

Զարգացման քաղաքականության ֆորումը հիմնադրվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2013 թվականին, որի նպատակն էր ստեղծել վստահության ամրապնդման մեխանիզմ և տրամադրել զարգացման քաղաքականությունների բազմաշահառու երկխոսության մշտական հարթակ: Ֆորումի անդամները տարեկան մի քանի անգամ հանդիպումներ են ունենում գլոբալ կամ տարածաշրջանային միջոցառումներին՝ քննարկելու այն բոլոր հարցերը, որոնք հետագայում կհամալրվեն ԵՄ քաղաքականության փաստաթղթերում: