Հասմիկ Հարությունյանը վերընտրվել է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի նախագահ

2019 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստը:

Որպես օրակարգի առանցքային հարց քննարկվել է խմբի նախագահի ընտրության հարցը:

Քննարկումների արդյունքում խմբի նախագահ է վերընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է դեռևս 2013 թվականի հունվարից:

Հ. Հարությունյանը մշտապես կարևորել է ազատությունից զրկված անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այդ նպատակով նրա կողմից իրականացվել են  քրեակատարողական ոլորտին վերաբերող մի շարք ուսումնասիրություններ ու ներկայացվել են համապատասխան առաջարկներ, մշտապես մասնակցել է ոլորտին առնչվող հանդիպում-քննարկումներին՝ բարձրաձայնելով առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները։