Բեյջին 25 ենթատարածքային խորհրդաժողով

2019 թվականի սեպտեմբերի 4-5-ին Մոլդովայում կայացել է Բեյջին 25 տարածաշրջանային խորհրդակցությունը նվիրված Բեյջինի հռչակագրի 25-ամյակին:

Վերոնշյալ խորհրդաժողովը համախմբել է Արևելյան գործընկերության երկրների ավելի քան 100 քաղաքացիական հասարակության, կանանց
իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների և ակտիվիստների:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի Հայկուհի Հարությունյանը նույնպես մասնակցել է վերոնշյալ միջոցառմանը,
ներկայացնելով կանանց իրավունքների ներկայիս իրավիճակը Հայաստանում:

Խորհրդակցական հանդիպումը իր բնույթով առաջին է եղել, որի շրջանակներում կառավարության և քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների հետ կայացել է երկխոսություն կանանց հավասարության, Բեյջինի հռչակագրի կատարման ձեռքբերումների, խոչընդոտների առնչությամբ և մշակվել է կանանց հավասարությունը խթանելուն ուղղված առաջարկություններ և քաղաքականության փաստաթուղթ:

Աղբյուրը՝  eca.unwomen.org