2019 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրորդ անգամ կասեցրել է 2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2019թ. մարտի 4-ին, և մոտ 5 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն […]