ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարման կապակցությամբ

2019թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան: 2019թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և […]

Հայտարարություն ոստիկանության գործողությունների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրինական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ: 2019 թվականի օգոստոսի 19-ի առավոտյան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Բաղրամյան 26-ի դիմաց: Վերջիններս […]