2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ կասեցված քրեական գործը վերսկսվել է

2019թ. օգոստոսի 30-ին ստացված գրությամբ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 2019թ. օգոստոսի 6-ին վերսկսել է 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ  61205016 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» հիմնավորմամբ: Վարույթն իրականացնող […]

Գլխավոր դատախազությունը մերժել է 2018թ. ապրիլին ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում հարուցված քրեական գործի կասեցման դեմ ներկայացված բողոքը

2019թ. օգոստոսի 23-ին կայացված որոշմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ մերժել է 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում  ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը կասեցնելու ՀՔԾ որոշման դեմ ներկայացված բողոքը: Քրեական գործը կասեցնելու որոշումը երկրորդ անգամ բողոքարկվել էր՝ 2019թ. օգոստոսի 20-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, […]

Կոչ դեսպաններին

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալան Գոգբաշյանին Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին  Երևան, 26 օգոստոսի, 2019 թվական Ձերդ գերազանցություններ, Այս նամակով Ձեզ ենք դիմում մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, սփյուռքահայերս և Հայաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիներս՝ մասնագետներ, պետական ոլորտի աշխատողներ, մասնավոր հատվածի ձեռնարկատերեր, առևտրականներ, գյուղացիներ, […]

ՀՔԾ-ն երկրորդ անգամ է կասեցրել 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը

2019 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  երկրորդ անգամ կասեցրել է  2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում  ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործի վարույթը կասեցվել էր 2018թ. նոյեմբերի 16-ին, և մոտ 8 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն […]

ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ վերսկսված քրեական գործը

2019 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  երկրորդ անգամ կասեցրել է  2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը: Առաջին անգամ քրեական գործով վարույթը կասեցվել է 2019թ. մարտի 4-ին, և մոտ 5 ամիս անց ՀՀ ՀՔԾ-ն […]

ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարման կապակցությամբ

2019թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան: 2019թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և […]

Հայտարարություն ոստիկանության գործողությունների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրինական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ: 2019 թվականի օգոստոսի 19-ի առավոտյան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Բաղրամյան 26-ի դիմաց: Վերջիններս […]

Ստեփան Գրիգորյան

Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչը դիմել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով   «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը գրություն է ուղարկել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Այս մասին «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատական նիստի ընթացքում տեղեկացրեց Հայկուհի Հարությունյանը: Փաստաբանը մասնավորապես խնդրել […]