Հանրությանը պետք է բացատրվի՝ ինչո՞ւ են Վենետիկի հանձնաժողովում ՀՀ-ն ներկայացնում նախկինները՝ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով գնահատականներին, թե «Իրավական ուղի» ՀԿ-ի հրապարակած՝ Վենետիկի հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ հանձնաժողովն արհեստական է համարում ՍԴ անդամ և ՍԴ դատավոր տարանջատումը, ինչպես նաև մտահոգված է Վահե Գրիգորյանի հայտարարությամբ, ասաց, որ գոնե օրիգինալ փաստաթղթում հանձնաժողովը մտահոգություն է հայտնում միայն այն առիթով, որ նման հայտարարություններն […]

«Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում

2019թ. հուլիսի 10-ին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից: Քննարկմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով, […]

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հիմնադրման 10-ամյակը

2019թ. հուլիսի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տոնում է իր հիմնադրման 10-ամյակը: Կազմակերպության նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, ամրապնդել իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքները Հայաստանում: Կազմակերպությունը մասնագիտացված է իրավունքի գերակայության, դատաիրավական ինչպես նաև անվտանգության ոլորտի և հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրերում, որոնց ուղղությամբ իրականացվել են թվով 23 ծրագրեր: Մոնիթորինգ Կազմակերպությունն օժտված […]

«ՀՔԾ-ից խոշտանգման քննության լիազորության փոխանցումը Քննչական կոմիտեին» թեմայով քննարկում

2019թ. հուլիսի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «ՀՔԾ-ից խոշտանգման քննության լիազորության փոխանցումը Քննչական կոմիտեին» թեմայով քննարկումը, որի ընթացքում քննարկվել է  Կառավարության հակակոռուպցիոն ծրագրի նախագծով նախատեսվող  փոփոխությանը՝ խոշտանգումների քննության գործառույթը Հատուկ քննչական ծառայությունից Քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը դեմ է ներկայացված նախագծով սահմանված փոփոխություններին. «Ներկայացված նախագիծն արդեն […]

«Սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանությունների օրակարգում» քննարկում

2019թ. հուլիսի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանությունների օրակարգում» թեմայով քննարկումը: Քննարկման բանախոս էր նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Քննարկումը միտված էր հասկանալու, թե գործող իշխանությունների կողմից ինչու են ուշանում կամ դանդաղում Սահմանադրական փոփոխություններին ուղղված քայլերը:     Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից Սահմանադրական փոփոխությունների կամ բարեփոխումներին ուղղված քայլերի ուշացմանը՝ […]

Խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը խոշտանգման քննության լիազորությունը Քննչական կոմիտեին փոխանցելու համատեքստում

Անդրադառնալով  կառավարության հակակոռուպցիոն ծրագրի նախագծով նախատեսվող  փոփոխությանը՝ խոշտանգումների քննության գործառույթը ՀՔԾ-ից Քննչական կոմիտեին փոխանցելու շուրջ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Արդարադատության խումբը  ներկայացրել է իր դիրքորոշումը՝ մատնանշելով այդ փոփոխության կյանքի կոչման դեպքում հնարավոր ռիսկերն ու մտահոգությունները։  Կառավարության հակակոռուպցիոն ծրագրի նախագծով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ խոշտանգումների քննության գործառույթը փոխանցել Քննչական կոմիտեին, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ […]

«Իրատեսական չէ, որ այս տեսակ կազմով և գործող կանոններով ԲԴԽ-ն պետք է նվաճի հանրության վստահությունը»

Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով հուլիսի 11-ին հրավիրվելու է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով: Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը դեռևս հայտնի չէ, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ օրակարգում երկու հիմնական հարց է լինելու։ Առաջին և հիմնական հարցը ԲԴԽ դատավոր անդամների առաջադրումն է լինելու, դրանից զատ քննարկվելու է նաև դատական համակարգում ստեղծված ներկայիս անորոշ վիճակը։ Այս […]

📄ՀՀ վարչական դատարանի վճիռ՝ ԻՊԱՍ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության՝ ներման խնդրագիր ներկայացրած անձնաց վերաբերյալ տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ

2019թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, թիվ ՎԴ/1233/05/19 վարչական գործով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացված հայցադիմումը մասնակիորեն բավարարելու որոշում է կայացրել: Կազմակերպությունը 2019թ. փետրվարի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության դեմ  հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի […]