📘Զեկույց-հաշվետվություն «Դատավորների թեկնածուների որակավորման քննությունների դիտարկման վերաբերյալ»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2019թ. ապրիլ և մայիս ամիսներին իրականացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման արտահերթ քննությունների դիտորդություն:

Իրականացված դիտորդության հիման վրա կազմակերպության կողմից պատրաստվել է զեկույց-հաշվետվություն՝ «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացված որակավորման քննությունների դիտարկման վերաբերյալ»:

Կազմակերպության կողմից քննությունների գրավոր և բանավոր փուլերի դիտարկման արդյունքում վեր են հանվել որակավորման գրավոր և բանավոր փուլերի բացթողումները, սահմանված կարգից շեղումներն ու վերջնական ցուցակի հաստատման հետ կապված այլ խնդիրներ: Արձանագրված դիտարկումների առնչությամբ կազմակերպության կողմից ներկայացվել են նաև կոնկրետ առաջարկություններ՝ ընդգրկելով հետևյալ ոլորտները՝

  • որակավորման քննության հայտարարության վերաբերյալ,
  • Դատական դեպարտամենտի կողմից քննության տեխնիկական մասի ապահովման վերաբերյալ,
  • քննության ավարտի և դրանից հետո քննասենյակներում հավակնորդների ֆիզիկական ներկայության վերաբերյալ,
  • Դատական դեպարտամենտի կողմից քննության տեխնիկական մասի ապահովման վերաբերյալ,
  • քննության ժամանակի և առաջադրանքների բարդության վերաբերյալ,
  • քննական հանձնաժողովի վերաբերյալ,
  • քննական առաջարդրանքների չբացված օրինակների վերաբերյալ,
  • գնահատման չափանիշների և ստուգաթերթի վերաբերյալ:

Զեկույց-հաշվետվություն «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացված որակավորման քննությունների դիտարկման վերաբերյալ»: