Պետք է չեզոքացնել նախկին ռեժիմին սպասարկողների ազդեցությունը․ Հայկուհի Հարությունյան

2019թ. հունիսի 25-ին տեղի  ունեցավ «Դատաիրավական համակարգի բարեփոխումները Հայաստանում» խորագրով քննարկումը:

Քնարկմանը, որպես բանախոս հանդես է եկել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

«Անցումային արդարադատության կիրառման ժամանակահատվածը որոշելիս պետք է հաշվի առնել, որ մենք, որպես ՀՀ-ի՝ անկախ պետություն դառնալ, խոսում ենք Խորհրդային միությունից հետո։ ՀՀ-ն, որպես հետխորհրդային պետություն, արդեն ձախողել է այդ միջոցը, որը կչեզոքացներ կոմունիզի ազդեցությունը պետական ինստիտուտների ձևավորման գործում»,- «Ի՞նչ կառուցվածք պետք է ունենան անցումային արդարադատության մարմինները Հայաստանում և որո՞նք են դրանց գործունեության ժամկետային սահմանները» թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանի անկախությունից հետո չառողջացած վիճակը վերաճել է հովանավորչական քաղաքականության միջավայրի, որը ձևավորել է միանձնյա, նախագահական բրգաձև կառավարման համակարգ, որտեղ հարաբերությունները զարգացել են խմբային շահեր սպասարկող խմբավորումների միջոցով։

«Այդ համակարգը սպասարկել է բրգի վերևում գտնվող խմբին՝ տարբեր մեխանիզմներով։ Պետական ինստիտուտները կրել են ֆորմալ բնույթ։ Առնվազն մինչև 2017 թվականը և 2018-ի ապրիլը Հայաստանը համարվել է որպես հիբրիդային կառավարման համակարգ ունեցող երկիր, որտեղ իրականում գործում է ավտորիտար կառավարման համակարգ։ Սա ոչ թե ձևավորվել է վերջին 5-10 տարիներին, այլ ձևավորվել է ՀՀ անկախացումից հետո, զուտ այն պատճառով, որ կոմունիստական հասարակարգի ժառանգությունը չի չեզոքացվել։ Պետք է չեզոքացնել նախկին ռեժիմին սպասարկող անձնակազմի ազդեցությունը, որը կարող է խոչընդոտել հետագա ժողովրդավարացմանը»,- ասաց տիկին Հարությունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝  factor.am