Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է կազմակերպության կողմից քաղաքացու սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով կազմված բողոքը

2019 թվականի ապրիլի 16-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանի կողմից կազմված վերաքննիչ բողոքը: Քաղաքացու շահերի պաշտպանության նպատակով 2018 թվականի օգոստոսի 23-ին դիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, որով խնդրել է հաստատել անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու […]