Կասեցվել է 2018թ. ապրիլի 16-ից 23-ը ոստիկանության գործողությունների տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը

2019թ. ապրիլի 18-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները  բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում  ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման դեմ: Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցվել էր դեռևս 2018թ. նոյեմբերի 16-ին, մինչդեռ […]

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է կազմակերպության կողմից քաղաքացու սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով կազմված բողոքը

2019 թվականի ապրիլի 16-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանի կողմից կազմված վերաքննիչ բողոքը: Քաղաքացու շահերի պաշտպանության նպատակով 2018 թվականի օգոստոսի 23-ին դիմում է ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, որով խնդրել է հաստատել անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու […]

Նինա Հակոբյանի ելույթը «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումեր» թեմայով խորհրդարանական լսումներին ժամանակ

2019թ. ապրիլի 5-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովում կայացած «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումեր» թեմայով հանդիպման ընթացքում:   Ստորև ներկայացնում ենք Նինա Հակոբյանի ելույթը ամբողջությամբ. 2015 թվականին ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումերի շրջանակներում մասնակից պետությունների հանձնարարականներում, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետությանն առաջարկվել է. ձեռնարկել […]

Դատարանը մերժել է 2016թ հուլիսի 29-ին «Սարի թաղ»-ում տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործի կասեցման դեմ բողոքը

2019 թ. ապրիլի   2-ին Երևան Քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վ. Լ. Գրիգորյանի նախագահությամբ մերժել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցնելու վերաբերյալ որոշումը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում ոստիկանության գործողությունների տուժած քաղաքացիների պաշտպանությունը: 2018 թվականի նոյեմբերի 17-ին կազմակերպության փաստաբանը բողոքարկել է ՀՀ հատուկ […]

«Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին

2019թ. մարտի 14-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն  բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն 2015թ. հունիսի 23-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ  քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման դեմ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]